Հայտնի է, թե Սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպումը երբ տեղի կունենա
Սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպումը կկայանա հունվարի վերջին։ Այս մասին Tert.am-ին հայտնել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։ Հանդիպմանը օրը, սական դեռ հստակեցված չէ։
«Նախնական պայմանավորվածությունների համաձայն՝ հանդիպմանը նախ քննարկվելու է հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագիծը, որում պետք է հստակ սահմանվեն համատեղ աշխատանքներում օգտագործվելիք իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի և իրավական ակտերի տեսակները և տիպերը, նույնականացվեն ԽՍՀՄ ժամանակաշրջանի վերջին տոպոգրաֆիկ քարտեզները, որոնք պատշաճ իրավական հիմքերով կազմվել և տպագրվել են իրավասու մարմինների կողմից», - մանրամասնել են փոխվարչապետի գրասենյակից։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպումը նոյեմբերի 30-ին էր Իջևանի և Ղազախի հատվածում։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանից արձագանքել են Ալիևի հայտարարություններին
Հայաստանի Հանրապետությունն արել և անում է ամեն ինչ, որպեսզի ունենա բաց սահմաններ՝ պահպանելով իր սուվերենությունը: Այս մա...
Դրական առումով զարգացում կա. Ալեն Սիմոնյանը` խաղաղության պայմանագրի մասին
Խաղաղության պայմանագրում չկա մեկ թեզ, որը վերաբերում է միայն մեկ կողմին՝ Հայաստանին կամ Ադրբեջանին։ Պայմանագրում առկա բո...
Հայկական զիջումների արդյունքում 23 ռազմագերիներ կարող են վերադառնալ. Սիրանուշ Սահակյան. «Հրապարակ»
2023-ի դեկտեմբերին Հայաստանը գերիների փոխանակում իրականացրեց` Ադրբեջանում պահվող 32 հայ զինծառայողների դիմաց ազատ արձակե...
Լավրովը` հայ-ռուսական հարաբերությունների սառեցման մասին
Ռուսական կողմը երբեք չի նախաձեռնել Հայաստանի հետ հարաբերությունների սառեցում. ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։«Ի...