«Դյութի ֆրիներից» գնված ապրանքը կարող է օնլայն վաճառքի կայքերում հայտնվել. ՊԵԿ նախագահ
Խորհրդարանում քննարկվում է «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, համաձայն որի՝ մաքսային հսկողության գոտիներում առևտրային գործունեության թույլտվությունը կտրամադրվի մրցույթի հիման վրա։ Բացի այդ, «դյութի ֆրիների» գործունեությունը կհամապատասխանեցվի Մաքսային միության ստանդարտներին։
Անդրադառնալով առևտրային գործունեության թույլտվության մրցույթներին` Բադասյանը մանրամասնեց. «Խոսքը վերաբերում է ոչ միայն «դյութի ֆրիներին», այլև, օրինակ, նկատել եք՝ մաքսակետերում առևտրային բանկերի մասնաճյուղեր են գործում։ Մենք արձանագրել ենք, որ շատ դեպքերում պարզ չէ, թե ինչու հենց այդ առևտրային բանկը, այլ ոչ՝ ուրիշը»։
Ինչ վերաբերում է «դյութի ֆրիներին», ըստ Բադասյանի, բազմաթիվ ռիսկեր կան. «Էլեկտրոնային համակարգով չի փոխանակվում մաքսային մարմնի հետ, թե ինչ քանակի գնումներ են կատարվում։ Օրինակ, մեկ անձնագրով կարող է այնպիսի քանակի գնում արվել, որ ակնհայտ առևտրային նպատակ են հետապնդում, հետո այդ ապրանքները հայտնվում են list.am և այլ կայքերում»։
Նմանատիպ հոդվածներ
Գյումրիի մաքսատան տարածքում մեքենաների կայանման վճարը կբարձրանա
ԱԺ-ն քննարկում է պետական տուրքի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է բարձրացնել Հյուսիսային մաքս...
Բաքվի վերաքննիչ դատարանը մերժեց Վագիֆ Խաչատրյանի բողոքը
Բաքվի վերաքննիչ դատարանն այսօր մերժեց Լաչինի միջանցքում ադրբեջանցի ուժայինների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի նկատմամ...
Սիգի որսը կշարունակի մնալ արգելված. մարտի 1-ից շուտ ձկնորսներին թույլ չի տրվի մտնել Սևան
Սիգի արդյունագործական որսը Սևանում կթույլատրվի ոչ թե հունվարի 20-ից, ինչպես նախօրոք հայտարարվել էր, այլ մարտի 1-ից։ ...
Ադրբեջшնցիներն Արավուսի սահմանից գողացած ոչխարներին վերադարձրել են
Սյունիքի մարզի Արավուս բնակավայրի սահմանից գողացած ոչխարներին ադրբեջանցիները վերադարձրել են։ Այս մասին Tert.am-ին հ...