Որն է Գերմանիայի` Թայվանի հետ համագործակցության ընդլայնման պայմանը
Գերմանիան հայտարարել է «Մեկ Չինաստան» սկզբունքի շրջանակներում Թայվանի հետ համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամության մասին։ Այս մասին հայտնում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը։
Նախարարությունը շնորհավորել է «բոլոր ընտրողներին ու թեկնածուներին, ովքեր մասնակցել են այս ընտրություններին, ինչպես նաև նրանց, ովքեր ընտրվել են»։
Գերմանիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ Գերմանիան շատ ոլորտներում սերտ հարաբերություններ է պահպանում Թայվանի հետ և ցանկանում է հետագայում ընդլայնել դրանք՝ համաձայն «Մեկ Չինաստան» քաղաքականության:
Բացի այդ, նախարարությունն ընդգծել է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման կարևորությունը։
«Գերմանիան հավատարիմ է ստատուս քվոյի պահպանմանը և վստահության ձևավորմանը: Ստատուս քվոյի փոփոխությունը կարող է տեղի ունենալ միայն խաղաղ ճանապարհով և փոխադարձ համաձայնությամբ։ Մենք հուսով ենք, որ երկու կողմերն էլ կշարունակեն ջանքեր գործադրել երկխոսությունը վերսկսելու համար»,- հայտնել են գերմանացի դիվանագետները։
Նմանատիպ հոդվածներ
Արաքս գետի վրա պատնեշի կառուցման նախագիծը համաձայնեցվում է Թուրքիայի հետ
Արաքս գետը նախկին հուն վերադարձնելու համար պատնեշի կառուցման նախագիծը, անհրաժեշտության դեպքում, համաձայնեցվում է Թուրքիա...
Իրանի ԱԳՆ խոսնակը` «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ թուրք նախարարի հայտարարության մասին
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասուլիսի ժամանակ անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Թուրքիայի տրանսպորտի և են...
Շառը Միշելը կհեռանա Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնից. հայտնի է՝ ինչու
Եվրոպական խորհրդի ներկայիս նախագահ Շառլ Միշելը հայտնել է, որ մասնակցելու է Եվրախորհրդարանի ընտրություններին և ամռանը կլք...
Մեզ այլևս պետք չեն պաշտոնյաներ, ովքեր բարձրացնում են հարցեր. Փաշինյան
«Ինձ այլևս պետք չեն պրոբլեմների բացատրություններ, ինձ պետք են պրոբլեմների լուծումներ»: Այս մասին այսօր կառավարության նիս...