Ջոն Քերին լքում է Ջո Բայդենի վարչակազմը
ԱՄՆ նախագահի կլիմայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջոն Քերին պատրաստվում է այս ձմռանը թողնել իր պաշտոնը և շարունակել օգնել Ջո Բայդենին նախընտրական քարոզարշավում։ Այս մասին գրում է Reuters գործակալությունը։
Քերին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպել է հունվարի 10-ին, որտեղ էլ ԱՄՆ ղեկավարին հայտնել է հրաժարական տալու իր մտադրության մասին: Մի քանի օր անց հատուկ բանագնացն իր խորհրդականներին հավաքել է «հապճեպ կազմակերպված» խորհրդակցության, որտեղ հայտարարել է վարչակազմից հեռանալու իր որոշման մասին։
80-ամյա Քերին նշել է, որ հաշվի առնելով ընտրությունների տարի լինեը՝ հրաժարական է տալիս, բայց չի թողնի կլիմայի խնդիրների հարցը։ NBC News-ին նա նաև ասել է, որ կանի ամեն ինչ՝ օգնելու նախագահ Բայդենի վերընտրմանը։
Axios-ի աղբյուրները մանրամասնում են, որ Քերին Բայդենի վերընտրությունը համարում է երկրի ներսում և ամբողջ աշխարհում կլիմայի ոլորտում առաջընթացի հարցում ամենամեծ փոփոխությունը։
Հիշեցնենք` ԱՄՆ նախագահական ընտրությունները նշանակված են 2024 թվականի նոյեմբերի 5-ին։
Նմանատիպ հոդվածներ
Արաքս գետի վրա պատնեշի կառուցման նախագիծը համաձայնեցվում է Թուրքիայի հետ
Արաքս գետը նախկին հուն վերադարձնելու համար պատնեշի կառուցման նախագիծը, անհրաժեշտության դեպքում, համաձայնեցվում է Թուրքիա...
Իրանի ԱԳՆ խոսնակը` «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ թուրք նախարարի հայտարարության մասին
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասուլիսի ժամանակ անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Թուրքիայի տրանսպորտի և են...
Շառը Միշելը կհեռանա Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնից. հայտնի է՝ ինչու
Եվրոպական խորհրդի ներկայիս նախագահ Շառլ Միշելը հայտնել է, որ մասնակցելու է Եվրախորհրդարանի ընտրություններին և ամռանը կլք...
Մեզ այլևս պետք չեն պաշտոնյաներ, ովքեր բարձրացնում են հարցեր. Փաշինյան
«Ինձ այլևս պետք չեն պրոբլեմների բացատրություններ, ինձ պետք են պրոբլեմների լուծումներ»: Այս մասին այսօր կառավարության նիս...