Իսպանիան` Կարմիր ծովում նավերի պաշտպանության գործողությանն իր մասնակցության մասին
Իսպանիան չի արգելափակի Կարմիր ծովում առևտրային նավերը Իրանի աջակցությունն ստացող շարժման հարձակումներից պաշտպանելու Եվրամիության հնարավոր գործողությունը, բայց չի պատրաստվում մասնակցել դրան: Այս մասին հայտարարել է Թագավորության վարչապետ Պեդրո Սանչեսը իսպանական Pais թերթին տված հարցազրույցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք ունենք ավելի քան 3000 զինվոր, որոնք ներգրավված են տարբեր առաքելություններում... Իհարկե, մենք չենք պատրաստվում առարկել, որ ԵՄ Խորհուրդը սկսի այս նոր առաքելությունը։ Սակայն մենք մտադիր չենք մասնակցել դրան, քանի որ կարծում ենք, որ արդեն ներկա ենք այլ միջազգային առաքելություններում, և որ այդ առաքելությունը պետք է ղեկավարեն այլ երկրներ»,- հայտարարել է Սանչեսը ։
Նշենք, որ ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել էր Եմենի հուսի ապստամբների կողմից առևտրային նավերի վրա հարձակումների ֆոնին Կարմիր ծովի և Ադենի ծոցի պաշտպանության «Բարգավաճման պահապան» բազմազգ գործողության մեկնարկի մասին:
Նմանատիպ հոդվածներ
Արաքս գետի վրա պատնեշի կառուցման նախագիծը համաձայնեցվում է Թուրքիայի հետ
Արաքս գետը նախկին հուն վերադարձնելու համար պատնեշի կառուցման նախագիծը, անհրաժեշտության դեպքում, համաձայնեցվում է Թուրքիա...
Իրանի ԱԳՆ խոսնակը` «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ թուրք նախարարի հայտարարության մասին
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասուլիսի ժամանակ անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Թուրքիայի տրանսպորտի և են...
Շառը Միշելը կհեռանա Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնից. հայտնի է՝ ինչու
Եվրոպական խորհրդի ներկայիս նախագահ Շառլ Միշելը հայտնել է, որ մասնակցելու է Եվրախորհրդարանի ընտրություններին և ամռանը կլք...
Մեզ այլևս պետք չեն պաշտոնյաներ, ովքեր բարձրացնում են հարցեր. Փաշինյան
«Ինձ այլևս պետք չեն պրոբլեմների բացատրություններ, ինձ պետք են պրոբլեմների լուծումներ»: Այս մասին այսօր կառավարության նիս...