Բորելը` Կարմիր ծովում ռազմածովային առաքելություն իրականացնելու առաջարկի մասին
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտնել է, որ առաջարկ է ուղարկել ԵՄ երկրներին՝ Կարմիր ծովում ռազմածովային առաքելություն ստեղծելու համար՝ ապահովելու նավարկության անվտանգությունը Եմենի ապստամբների կողմից քաղաքացիական նավերի վրա հարձակումներից հետո։
Հաղորդվում է, որ շաբաթվա սկզբին Բորելն այցելել է Սաուդյան Արաբիա, որտեղ այդ հարցը քննարկել է երկրի ղեկավարության հետ։
«Սաուդյան Արաբիան առաջընթաց է գրանցել Եմենում խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններում և չի ցանկանում, որ Գազայի հակամարտությունը վտանգի այս հեռանկարը:Մեր կողմից մենք քննարկում ենք նավարկության ազատության վերականգնման հարցում մեր օգնության հնարավորությունը, ներառյալ նոր եվրոպական ծովային գործողության հաստատումը` Ատալանտայի առաքելության հետ մեկտեղ, որն արդեն գործում է Սոմալիի ափերի մոտ: Բրյուսել վերադառնալուց անմիջապես հետո ես այս առաջարկը ներկայացրի ԵՄ անդամ երկրներին», - գրել է Բորելը Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության էջում իր բլոգում:
Բորելը նշել է, որ Կարմիր ծովով առաքվող բեռների զգալի մասը նախատեսված է հատուկ Եվրոպայի համար, և այդ երթուղու երկար շրջափակումը կհանգեցնի լրացուցիչ տրանսպորտային ծախսերի։
Նմանատիպ հոդվածներ
Արաքս գետի վրա պատնեշի կառուցման նախագիծը համաձայնեցվում է Թուրքիայի հետ
Արաքս գետը նախկին հուն վերադարձնելու համար պատնեշի կառուցման նախագիծը, անհրաժեշտության դեպքում, համաձայնեցվում է Թուրքիա...
Իրանի ԱԳՆ խոսնակը` «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ թուրք նախարարի հայտարարության մասին
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասուլիսի ժամանակ անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Թուրքիայի տրանսպորտի և են...
Շառը Միշելը կհեռանա Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնից. հայտնի է՝ ինչու
Եվրոպական խորհրդի ներկայիս նախագահ Շառլ Միշելը հայտնել է, որ մասնակցելու է Եվրախորհրդարանի ընտրություններին և ամռանը կլք...
Մեզ այլևս պետք չեն պաշտոնյաներ, ովքեր բարձրացնում են հարցեր. Փաշինյան
«Ինձ այլևս պետք չեն պրոբլեմների բացատրություններ, ինձ պետք են պրոբլեմների լուծումներ»: Այս մասին այսօր կառավարության նիս...