Ռազմական

Գերմանիան ռազմանավ կուղարկի Կարմիր ծով՝ պաշտպանվելու հուսիթների հարձակումներից. Welt

Julya 221 դիտում
Գերմանիան ռազմանավ կուղարկի Կարմիր ծով՝ պաշտպանվելու հուսիթների հարձակումներից. Welt

Գերմանիան ծրագրում է փետրվարի 1-ին ուղարկել «Հեսսեն» ֆրեգատը (ռազմական նավի տեսակ) Կարմիր ծով, ինչպես նաև ռազմական ուժ կիրառել` հուսիթական Անսար Ալլահ շարժման հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը որսալու համար՝ Եվրամիության պլանավորված ռազմածովային գործողության շրջանակներում: Այս մասին հայտնում է Welt-ը։


Գերմանական նավատորմի նավն ունի ռադարային հետախուզական հնարավորություններ, որոնք կարող են միաժամանակ հայտնաբերել 1000 թիրախ, զենիթային հրթիռներ, ինչպես նաև զինված է հարվածային ուղղաթիռներով։


Հրատարակության տվյալներով՝ վերջին շրջանում ֆրեգատը վեց ամիս անցկացրել է Հյուսիսային ծովում ՆԱՏՕ-ի առաքելություններում և ներգրավվել Արկտիկայում վարժանքներում։


Հիշեցնենք` հունվարի 12-ի գիշերը ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել Եմենին: Մեկ օր անց ԱՄՆ-ը երկրորդ հարվածն է հասցրել:





Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250