Ֆրանսիան երկարաժամկետ կաջակցի Ուկրաինային. ԱԳՆ
Ֆրանսիայի արտաքին գործերի նոր ղեկավար Ստեֆան Սեժուրնեն այս պաշտոնը ստանձնելուց հետո առաջին այցով ժամանել է Ուկրաինա և խոստացել Կիևին շարունակել աջակցությունը Փարիզից, հաղորդել է BFMTV հեռուստաալիքը:
Երեկ հաղորդվել էր, որ Սեժուրնեն մեկնել է Լեհաստան, որտեղից ավելի ուշ կմեկնի Կիև։ Այցը խորհրդանշական է և նպատակ ունի «հաստատել Ֆրանսիայի և Եվրոպայի աջակցությունն ու պարտավորությունները Ուկրաինայի հանդեպ»։
«Ես եկել եմ այստեղ՝ հայտարարելու, որ Ֆրանսիան երկարաժամկետ կաջակցի Ուկրաինային տնտեսական, ռազմական և հումանիտար առումներով»,- նախարարի խոսքերն է մեջբերում հեռուստաալիքը:
Վլադիմիր Զելենսկիի հետ ծրագրված հանդիպումից առաջ Սեժուրնեն ասել է, որ Ֆրանսիայի ներկայացուցիչները «մի շարք այցեր» կանեն՝ հասկանալու համար, թե «ինչ է պետք այսօր ուկրաինացիներին»:


Նմանատիպ հոդվածներ
Արաքս գետի վրա պատնեշի կառուցման նախագիծը համաձայնեցվում է Թուրքիայի հետ
Արաքս գետը նախկին հուն վերադարձնելու համար պատնեշի կառուցման նախագիծը, անհրաժեշտության դեպքում, համաձայնեցվում է Թուրքիա...
Իրանի ԱԳՆ խոսնակը` «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ թուրք նախարարի հայտարարության մասին
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասուլիսի ժամանակ անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Թուրքիայի տրանսպորտի և են...
Շառը Միշելը կհեռանա Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնից. հայտնի է՝ ինչու
Եվրոպական խորհրդի ներկայիս նախագահ Շառլ Միշելը հայտնել է, որ մասնակցելու է Եվրախորհրդարանի ընտրություններին և ամռանը կլք...
Մեզ այլևս պետք չեն պաշտոնյաներ, ովքեր բարձրացնում են հարցեր. Փաշինյան
«Ինձ այլևս պետք չեն պրոբլեմների բացատրություններ, ինձ պետք են պրոբլեմների լուծումներ»: Այս մասին այսօր կառավարության նիս...