ԱՄՆ–ն չի աջակցում Թայվանի անկախությանը. Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ն չի աջակցում Թայվանի անկախությանը։ Կղզում անցկացված քվեարկության մեկնարկից ժամեր առաջ Վաշինգտոնը նախազգուշացրել է, որ ընտրություններին «ցանկացած» երկրի միջամտությունն «անընդունելի է», գրում է Reuters-ը։
«ԱՄՆ-ն Թայվանի զենքի ամենակարևոր հովանավորն ու մատակարարն է չնայած պաշտոնական դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը: Բայդենի վարչակազմը մտավախություն ունի, որ ընտրությունները, անցումային շրջանը և նոր վարչակազմը կհանգեցնեն Պեկինի հետ հակամարտության սրման»,- ասվում է նյութում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թայվանում իշխանության է եկել Թայվանի իշխող Դեմոկրատական առաջադիմական կուսակցությունից նախագահի թեկնածու Լայ Ցինդեն։ Նա մերժել է իրեն հեռացնելու Չինաստանի ճնշումը և խոստացել դիմագրավել Պեկինին:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հարյուրավոր սպանված, խեղված և անհետ կորած մարդիկ, կես միլիոն փախստական. ՀՀ ԱԳՆ–ն՝ Բաքվում հայերի ջարդերի մասին
Բաքվում հայերի ջարդերը Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ բնակչության բռնի տեղահանման և էթնիկ զտման քաղաքականության գագաթնակետն էին...
Ֆրանսիայի սենատը պահանջում է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ. նախագիծ
Քիչ առաջ Ֆրանսիայի Հանրապետության Սենատը 336 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջ...
Ցանկացած ահաբեկչական գործողություն Հայաստանի համար անընդունելի է․ Վահան Կոստանյան
Հայաստանի Հանրապետության իշխանությունը՝ թե՛ նախագահը, թե՛ վարչապետը և թե՛ արտաքին գործերի նախարարը, իրենց գործընկերներին...
Ցնցված ենք Իրանում տեղի ունեցած պայթյունի լուրից. ՀՀ ԱԳՆ
Ցնցված ենք Իրանում տեղի ունեցած պայթյունի լուրից, որի հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն...