Ադրբեջանի ԱԳՆ-ն դժգոհել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցից
Ադրբեջանի ԱԳՆ-ն դժգոհել է Հայաստան և Ադրբեջան կատարած այցի արդյունքներով Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցից: ԱԳՆ-ն նշել է, թե Եվրոպայի խորհրդի հանձնակատար Դունյա Միյատովիչի զեկույցում դիտարկումները, իբր, անաչառ չեն:
«Ցավալի է, որ զեկույցը վկայակոչում է Լաչինի ճանապարհի, այսպես կոչված, շրջափակումը, որը հեռու է իրականությունից և չի ճանաչվել միջազգային դատարանի (ICJ) կողմից»,- ասվում է հաղորդագրությունում:
Ըստ Բաքվի՝ Միյատովիչի զեկույցը, իբր, նվազագույնի է հասցնում 2023 թվականի սեպտեմբերյան դեպքերի ժամանակ Ադրբեջանի գործողությունները, որը Բաքուն անվանում է «հակաահաբեկչական գործողություն»:
Ադրբեջանից նշում են, թե Եվրոպայի խորհրդի հանձնակատարից ակնկալել են, որ նա կիրականացնի դիտարկումներ՝ հիմնված անաչառության, հավասարության և մարդու բոլոր իրավունքների համընդհանուրության վրա: Դիտարկելով այցի արդյունքները՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն նշում է, թե հանձնակատարի դիտարկումներում «չկա լիակատար արդարություն և անկողմնակալություն»։
Ադրբեջանական կողմը կրկին պնդել է, թե ապացույցներ է ներկայացրել վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանի կողմից Լաչինի ճանապարհի իբրև համակարգված չարաշահման վերաբերյալ, որը խախտել է 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը և միջազգային իրավունքը:
«Ի վերջո, կարևոր է նշել, որ Ադրբեջանը հանձնակատարին հրավեր է ուղարկել տարածաշրջան այցելելու՝ ակնկալելով, որ նա դիտողություններ կանի՝ հիմնված չեզոքության, անկողմնակալության, հավասարության և մարդու բոլոր իրավունքների համընդհանուրության վրա: Նշելով այցի արդյունքները ՝ Ադրբեջանն ընդգծում է, որ հանձնակատարի դիտարկումներին պակասում է լիակատար արդարությունն ու անաչառությունը»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Արաքս գետի վրա պատնեշի կառուցման նախագիծը համաձայնեցվում է Թուրքիայի հետ
Արաքս գետը նախկին հուն վերադարձնելու համար պատնեշի կառուցման նախագիծը, անհրաժեշտության դեպքում, համաձայնեցվում է Թուրքիա...
Իրանի ԱԳՆ խոսնակը` «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ թուրք նախարարի հայտարարության մասին
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասուլիսի ժամանակ անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Թուրքիայի տրանսպորտի և են...
Շառը Միշելը կհեռանա Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնից. հայտնի է՝ ինչու
Եվրոպական խորհրդի ներկայիս նախագահ Շառլ Միշելը հայտնել է, որ մասնակցելու է Եվրախորհրդարանի ընտրություններին և ամռանը կլք...
Մեզ այլևս պետք չեն պաշտոնյաներ, ովքեր բարձրացնում են հարցեր. Փաշինյան
«Ինձ այլևս պետք չեն պրոբլեմների բացատրություններ, ինձ պետք են պրոբլեմների լուծումներ»: Այս մասին այսօր կառավարության նիս...