Զելենսկին «գաղտնի ազդանշան» է տվել Պուտինին․ Bild
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասի հետ հանդիպման ժամանակ «գաղտնի ազդանշան» է տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին Telegram-ում գրում է գերմանական Bild թերթը:
«Կալասն Ուկրաինայի դրոշի գույներով կոստյում և բրոշ է կրել։ Զելենսկին կրում էր 48,3794° և 31,1656° համարներով սվիտեր»,- ասվում է նյութում։
Ինչպես նշվում է հոդվածում, դա Ուկրաինայի ղեկավարի «թաքնված ուղերձն» էր իր ռուս գործընկերոջը։
Հրապարակման համաձայն՝ Զելենսկու սվիտերի համարները Ուկրաինայի Կիրովոգրադի մարզի Դոբրովելիչկովկա գյուղի կոորդինատներն են։ Հենց այնտեղ է գտնվում հանրապետության աշխարհագրական կենտրոնը` 1991 թվականի պաշտոնապես ճանաչված սահմաններում։ Գյուղում ուկրաինական զուգահեռների և միջօրեականների միացման վայրում հուշատախտակ կա։
«Այսպիսով, Զելենսկին ազդարարում է, որ հրաժարվում է տարածքային ցանկացած զիջումից», - եզրափակել է հրատարակությունը։

Նմանատիպ հոդվածներ
Արաքս գետի վրա պատնեշի կառուցման նախագիծը համաձայնեցվում է Թուրքիայի հետ
Արաքս գետը նախկին հուն վերադարձնելու համար պատնեշի կառուցման նախագիծը, անհրաժեշտության դեպքում, համաձայնեցվում է Թուրքիա...
Իրանի ԱԳՆ խոսնակը` «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ թուրք նախարարի հայտարարության մասին
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասուլիսի ժամանակ անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Թուրքիայի տրանսպորտի և են...
Շառը Միշելը կհեռանա Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնից. հայտնի է՝ ինչու
Եվրոպական խորհրդի ներկայիս նախագահ Շառլ Միշելը հայտնել է, որ մասնակցելու է Եվրախորհրդարանի ընտրություններին և ամռանը կլք...
Մեզ այլևս պետք չեն պաշտոնյաներ, ովքեր բարձրացնում են հարցեր. Փաշինյան
«Ինձ այլևս պետք չեն պրոբլեմների բացատրություններ, ինձ պետք են պրոբլեմների լուծումներ»: Այս մասին այսօր կառավարության նիս...