Անդրեասյանը` վարչապետի՝ ցնցուղի մասին հանձնարարականի վերաբերյալ
Խնդրում եմ տեսանյութն ուշադիր նայեք, վարչապետի հանձնարարականն ինձ չէ ուղղված։ Այս մասին ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը կատարել է՝ ճշտե՞լ է ցնցուղի գինը։
Լրագրողի դիտարկմանը, որ ցնցուղը Ձեզ է ուղղել և հանձնարարել պարզել ճշտել ցնցուղի շուկայակական գինը, Անդրեասյանն նշել է․ «Տեսանյութը մինչև վերջ ուշադիր նայեք։ Ցնցուղն այդ գույքի մաս չէ»։
Թեմայի վերաբերյալ այլ հարցերին Ժաննա Անդրեասյանը չպատասխանեց:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արագած բնակավայր, եղել է Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցում և ծանոթացել կատարված աշխատանքներին: Փաշինյանը պոկել է լոգարանի ցնցուղը և, դիմելով Անդրեսայանին, ասել․ «Ամենայն լրջությամբ եմ ասում, տիկի՛ն Անդրեասյան, սա վերցրեք, տեսեք տեխնիկական բնութագրով ինչ գնանոց է ու ինչ արժե մեր շուկայում»։
Նմանատիպ հոդվածներ
Իրանի ԱԳՆ խոսնակը` «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ թուրք նախարարի հայտարարության մասին
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասուլիսի ժամանակ անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Թուրքիայի տրանսպորտի և են...
Շառը Միշելը կհեռանա Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնից. հայտնի է՝ ինչու
Եվրոպական խորհրդի ներկայիս նախագահ Շառլ Միշելը հայտնել է, որ մասնակցելու է Եվրախորհրդարանի ընտրություններին և ամռանը կլք...
Արաքս գետի վրա պատնեշի կառուցման նախագիծը համաձայնեցվում է Թուրքիայի հետ
Արաքս գետը նախկին հուն վերադարձնելու համար պատնեշի կառուցման նախագիծը, անհրաժեշտության դեպքում, համաձայնեցվում է Թուրքիա...
Մեզ այլևս պետք չեն պաշտոնյաներ, ովքեր բարձրացնում են հարցեր. Փաշինյան
«Ինձ այլևս պետք չեն պրոբլեմների բացատրություններ, ինձ պետք են պրոբլեմների լուծումներ»: Այս մասին այսօր կառավարության նիս...