ԵՄ-ն կամ ՆԱՏՕ-ն ներդրումներ կանե՞ն Հայաստանի զինված ուժերում. պատասխանել է Վաալը
Խիստ կասկածում եմ, որ ԵՄ-ն կամ ՆԱՏՕ-ն ներդրումներ կանեն Հայաստանի զինված ուժերում: Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում նշել է ղարաբաղյան հակամարտության մասնագետ, Քարնեգի հիմնադրամի ավագ փորձագետ Թոմ դը Վաալը:
Լրատվամիջոցի հարցին՝ արդյոք ԵՄ-ն կամ ԵՄ անդամ առանձին երկրներ պատրաստ են Հայաստանի ԶՈՒ ամրապնդման նպատակով լուրջ գումարներ ներդնել ու սարքավորումներ տրամադրել, փորձագետը պատասխանել է.
«Կարծում եմ՝ կա քաղաքական հետաքրքրություն։ Կարծում եմ՝ դիվանագիտական հետաքրքրություն կա։ Կարծում եմ, որ մի փոքր տնտեսական հետաքրքրություն էլ կա: Ինչ վերաբերում է անվտանգությանը, ապա ես խիստ կասկածում եմ, որ ԵՄ-ն կամ ՆԱՏՕ-ն ներդրումներ կանեն Հայաստանի զինված ուժերում։ Հայաստանը դեռևս ՀԱՊԿ անդամ է։
Միգուցե Ֆրանսիան երկկողմ մակարդակով ինչ-որ բան անի, բայց այստեղ մենք խոսում ենք երկարաժամկետ գործընթացի մասին։ Երկարաժամկետ հեռանկարում, կարծում եմ, Հայաստանը կարող է շատ լավ հեռանկարներ ունենալ։ Այն ժողովրդավարական երկիր է ու կարծում եմ՝ այդպիսին կմնա։ Այն շարունակում է լավ կրթված բնակչություն ունենալ։
Կարճաժամկետ հեռանկարում, սակայն, եթե դիտարկենք 2024 թվականը, Սյունիքում շատ բան կարող է այնպես չլինել այն պարագայում, երբ Ռուսաստանը գուցե փորձում է ապակայունացնել Փաշինյանի իշխանությունը: Իսկ այն, ինչ կարող է առաջարկել Արևմուտքը, ցավոք, ավելի երկարաժամկետ է, ոչ այնքան կարճաժամկետ: Այնպես որ, կարծում եմ, որ ամեն ամիս վճռորոշ է»:
Նմանատիպ հոդվածներ
Իրանի ԱԳՆ խոսնակը` «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ թուրք նախարարի հայտարարության մասին
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասուլիսի ժամանակ անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Թուրքիայի տրանսպորտի և են...
Շառը Միշելը կհեռանա Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնից. հայտնի է՝ ինչու
Եվրոպական խորհրդի ներկայիս նախագահ Շառլ Միշելը հայտնել է, որ մասնակցելու է Եվրախորհրդարանի ընտրություններին և ամռանը կլք...
Մեզ այլևս պետք չեն պաշտոնյաներ, ովքեր բարձրացնում են հարցեր. Փաշինյան
«Ինձ այլևս պետք չեն պրոբլեմների բացատրություններ, ինձ պետք են պրոբլեմների լուծումներ»: Այս մասին այսօր կառավարության նիս...
Արաքս գետի վրա պատնեշի կառուցման նախագիծը համաձայնեցվում է Թուրքիայի հետ
Արաքս գետը նախկին հուն վերադարձնելու համար պատնեշի կառուցման նախագիծը, անհրաժեշտության դեպքում, համաձայնեցվում է Թուրքիա...