Պենտագոնի ղեկավարը գտնվել է վերակենդանացման բաժանմունքում. Սպիտակ տունը տեղյակ չի եղել
Պենտագոնը Սպիտակ տանը չի տեղեկացրել ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի երեք օր հոսպիտալացման մասին: Այս մասին հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով երկու պաշտոնյայի։
«Պենտագոնը Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաներին պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հոսպիտալացման մասին չի տեղեկացրել մինչև հինգշաբթի օրը՝ Ուոլթեր Ռիդի բժշկական կենտրոն ժամանելուց երեք օր անց», - ասվում է հրապարակման մեջ:
Նշվում է, որ Օսթինը հիվանդանոց է տեղափոխվել հունվարի 1-ին, իսկ հանրությունը, և, ըստ հրատարակության աղբյուրների, Կոնգրեսն այս մասին տեղեկացվել են միայն ուրբաթ։
Ըստ հրատարակության, Օսթինի հոսպիտալացման մասին տեղեկությունները «շոկի են առաջացրել» բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ազգային անվտանգության խորհրդական Ջեյք Սալիվանի մոտ. նրանք տեղյակ չեն եղել բժշկական միջամտությունից հետո պաշտպանության նախարարի ունեցած բարդությունների մասին։
Ըստ հոդվածի՝ Կոնգրեսը տեղեկացվել է Օսթինի հիվանդության մասին Պենտագոնի հրապարակային մամուլի հաղորդագրության տարածումից ընդամենը 15 րոպե առաջ։
Հաջորդ օրը Պենտագոնը հրապարակեց Օսթինի մեկնաբանությունը, որտեղ նա ասում էր, որ ապաքինվում է և ակնկալում է, որ շուտով կվերադառնա աշխատանքի: Նախարարը նաև խոստովանել է, որ կարող էր ավելի լավ տեղեկացնել հանրությանը իր առողջական խնդիրների մասին։
NBC հեռուստաալիքը, վկայակոչելով կառավարական շրջանակներում իր աղբյուրները, պնդում է, որ 70-ամյա նախարարը մի քանի օր անցկացրել է վերակենդանացման բաժանմունքում՝ գործերը հանձնելով իր տեղակալ Քեթլին Հիքսին։ Նա ամբողջությամբ աշխատանքի է վերադարձել ուրբաթ երեկոյան:
Նմանատիպ հոդվածներ
Իրանի ԱԳՆ խոսնակը` «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ թուրք նախարարի հայտարարության մասին
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասուլիսի ժամանակ անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Թուրքիայի տրանսպորտի և են...
Շառը Միշելը կհեռանա Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնից. հայտնի է՝ ինչու
Եվրոպական խորհրդի ներկայիս նախագահ Շառլ Միշելը հայտնել է, որ մասնակցելու է Եվրախորհրդարանի ընտրություններին և ամռանը կլք...
Մեզ այլևս պետք չեն պաշտոնյաներ, ովքեր բարձրացնում են հարցեր. Փաշինյան
«Ինձ այլևս պետք չեն պրոբլեմների բացատրություններ, ինձ պետք են պրոբլեմների լուծումներ»: Այս մասին այսօր կառավարության նիս...
Արաքս գետի վրա պատնեշի կառուցման նախագիծը համաձայնեցվում է Թուրքիայի հետ
Արաքս գետը նախկին հուն վերադարձնելու համար պատնեշի կառուցման նախագիծը, անհրաժեշտության դեպքում, համաձայնեցվում է Թուրքիա...