Նեթանյահուի առաջարկը՝ «Հեզբոլլահ»-ին
Իսրայելը պատրաստ է «Հեզբոլլահ»-ի հետ հակամարտությունը լուծել քաղաքական ճանապարհով, բայց եթե նրանք չօգնեն, ապա «այլ» տարբերակները կօգտագործվեն: Այս մասին կիրակի հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Ես առաջարկում եմ «Հեզբոլլահ»-ին քաղել այն դասը, որը ՀԱՄԱՍ-ն արդեն քաղել է վերջին ամիսներին. ոչ մի ահաբեկիչ ապահովագրված չէ: Մենք վճռական ենք պաշտպանելու մեր քաղաքացիներին և հյուսիսային բնակիչներին անվտանգ վերադարձնելու իրենց տները:
Սա ազգային նպատակ է, որը կիսում են բոլորը, և մենք պատասխանատու ենք դրան հասնելու համար: Եթե ստացվի, մենք դա կանենք քաղաքական ճանապարհով, իսկ եթե ոչ, ապա կգործենք այլ կերպ»,- ասել է Իսրայելի վարչապետը՝ բացելով նախարարների կաբինետի նիստը։
Նմանատիպ հոդվածներ
Իրանի ԱԳՆ խոսնակը` «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ թուրք նախարարի հայտարարության մասին
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասուլիսի ժամանակ անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Թուրքիայի տրանսպորտի և են...
Շառը Միշելը կհեռանա Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնից. հայտնի է՝ ինչու
Եվրոպական խորհրդի ներկայիս նախագահ Շառլ Միշելը հայտնել է, որ մասնակցելու է Եվրախորհրդարանի ընտրություններին և ամռանը կլք...
Մեզ այլևս պետք չեն պաշտոնյաներ, ովքեր բարձրացնում են հարցեր. Փաշինյան
«Ինձ այլևս պետք չեն պրոբլեմների բացատրություններ, ինձ պետք են պրոբլեմների լուծումներ»: Այս մասին այսօր կառավարության նիս...
Արաքս գետի վրա պատնեշի կառուցման նախագիծը համաձայնեցվում է Թուրքիայի հետ
Արաքս գետը նախկին հուն վերադարձնելու համար պատնեշի կառուցման նախագիծը, անհրաժեշտության դեպքում, համաձայնեցվում է Թուրքիա...