Իսրայելը հարյուրից ավելի հարված է հասցրել Գազայի հարավում

Իսրայելի ռազմաօդային ուժերը գնդակոծել են ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքային օբյեկտները Գազայի հատվածի հարավում և սպանել ՀԱՄԱՍ-ի մի քանի տասնյակ գրոհայինների, հայտնում է Times of Israel-ը՝ վկայակոչելով բանակի հայտարարությունը:


«Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հաղորդել է, որ «Քֆիր» բրիգադը ոչնչացրել է տասնյակ գրոհայինների և խոցել ավելի քան 100 թիրախ Խան Յունիս շրջանում, այդ թվում՝ ստորգետնյա թունելներ», - գրում է թերթը։


Ըստ IDF-ի՝ քաղաքի մեկ այլ տարածքում իսրայելցի զինվորները հայտնաբերել են զենքի պահոց՝ ներառյալ հրազեն, նռնակներ և պայթուցիկ նյութեր: Դրանցից շատերը քողարկված էին։ Հարվածներ են հասցվել նաև ՀԱՄԱՍ-ի դիտակետերին, հակատանկային հրթիռների արձակման վայրերին, թունելի հանքերին, ստորգետնյա անցումներին։


Հաղորդվում է նաև, որ իսրայելական զորքերը հայտնաբերել են ճշգրիտ թեւավոր հրթիռների բաղադրիչներ, որոնք պահվում էին Գազայի հատվածի ստորգետնյա զենքի հավաքման գործարանում:


Բացի այդ, Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Լիբանանում գտնվող «Հեզբոլլահի» թիրախներին:


ՀԱՄԱՍ շարժումը հարձակվել է Իսրայելի վրա 2023 թվականի հոկտեմբերի 7-ին։ Ի պատասխան՝ Իսրայելը ռազմական գործողություն սկսեց Գազայում։