Հորդանանի թագավորը՝ Գազայի հատվածում աղետալի հետևանքների մասին
Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենի հետ հանդիպմանը խոսել է Գազայի հատվածում Իսրայելի շարունակվող ագրեսիայի աղետալի հետեւանքների մասին: Այս մասին ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտնում է հորդանանյան Petra գործակալությունը։
«Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը կիրակի օրը ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենի հետ հանդիպման ժամանակ նախազգուշացրել է Գազայի հատվածի դեմ շարունակվող ագրեսիայի աղետալի հետեւանքների մասին՝ ընդգծելով Գազայի հատվածում ողբերգական հումանիտար ճգնաժամին վերջ տալու անհրաժեշտությունը»,-հաղորդում է գործակալությունը։
Ըստ գործակալության, զրույցի ընթացքում Հորդանանի միապետը «վերահաստատել է ԱՄՆ-ի դերի կարևորությունը Գազայի հատվածում անհապաղ հրադադարի հաստատման, խաղաղ բնակիչներին պաշտպանելու և պաղեստինյան անկլավին մարդասիրական և բժշկական օգնության տրամադրման ապահովման գործում»:
Նմանատիպ հոդվածներ
Իրանի ԱԳՆ խոսնակը` «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ թուրք նախարարի հայտարարության մասին
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասուլիսի ժամանակ անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Թուրքիայի տրանսպորտի և են...
Շառը Միշելը կհեռանա Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնից. հայտնի է՝ ինչու
Եվրոպական խորհրդի ներկայիս նախագահ Շառլ Միշելը հայտնել է, որ մասնակցելու է Եվրախորհրդարանի ընտրություններին և ամռանը կլք...
Մեզ այլևս պետք չեն պաշտոնյաներ, ովքեր բարձրացնում են հարցեր. Փաշինյան
«Ինձ այլևս պետք չեն պրոբլեմների բացատրություններ, ինձ պետք են պրոբլեմների լուծումներ»: Այս մասին այսօր կառավարության նիս...
Արաքս գետի վրա պատնեշի կառուցման նախագիծը համաձայնեցվում է Թուրքիայի հետ
Արաքս գետը նախկին հուն վերադարձնելու համար պատնեշի կառուցման նախագիծը, անհրաժեշտության դեպքում, համաձայնեցվում է Թուրքիա...