Եվրամիությունը պետք է ստեղծի իր զինված ուժերը. ո՞րն է Իտալիայի ԱԳ նախարարի առաջարկի նպատակը
Եվրամիությունը պետք է ստեղծի իր զինված ուժերը, որոնք կկանխեն պատերազմները և կպահպանեն խաղաղությունը։ Այս մասին La Stampa-ին տված հարցազրույցում հայտարարել է Իտալիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին։
Նա ընդգծել է, որ իր ղեկավարած «Առաջ Իտալիա» կուսակցության համար առաջնահերթություն է եվրոպական երկրների միջև պաշտպանության ոլորտում ավելի սերտ համագործակցությունը։
«Եթե մենք ուզում ենք լինել համաշխարհային խաղաղության կրողը, մեզ անհրաժեշտ է եվրոպական բանակ։ Սա եվրոպական արդյունավետ արտաքին քաղաքականություն վարելու հիմնարար նախապայման է»,- կարծում է քաղաքական գործիչը։
ԵՄ-ն բազմիցս բարձրաձայնել է միասնական բանակ ստեղծելու հնարավորության մասին։ Այսպես, եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը 2021 թվականին ասել է, որ Եվրամիությանն անհրաժեշտ է արագ արձագանքման միասնական ուժ։ Նա նաև խոսել է 2022 թվականի մայիսին՝ Ուկրաինայի տարածքում հակամարտության բռնկումից հետո սեփական զինված ուժեր ստեղծելու անհրաժեշտության մասին։
Նմանատիպ հոդվածներ
Իրանի ԱԳՆ խոսնակը` «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ թուրք նախարարի հայտարարության մասին
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասուլիսի ժամանակ անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Թուրքիայի տրանսպորտի և են...
Շառը Միշելը կհեռանա Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնից. հայտնի է՝ ինչու
Եվրոպական խորհրդի ներկայիս նախագահ Շառլ Միշելը հայտնել է, որ մասնակցելու է Եվրախորհրդարանի ընտրություններին և ամռանը կլք...
Մեզ այլևս պետք չեն պաշտոնյաներ, ովքեր բարձրացնում են հարցեր. Փաշինյան
«Ինձ այլևս պետք չեն պրոբլեմների բացատրություններ, ինձ պետք են պրոբլեմների լուծումներ»: Այս մասին այսօր կառավարության նիս...
Արաքս գետի վրա պատնեշի կառուցման նախագիծը համաձայնեցվում է Թուրքիայի հետ
Արաքս գետը նախկին հուն վերադարձնելու համար պատնեշի կառուցման նախագիծը, անհրաժեշտության դեպքում, համաձայնեցվում է Թուրքիա...