ԱՄՆ-ն մերժում է Գազայից պաղեստինցիներին վտարելու իսրայելցի պաշտոնյաների առաջարկը
ԱՄՆ-ը մերժում է իսրայելցի պաշտոնյաների հայտարարությունները, որոնք կոչ են անում վերաբնակեցնել պաղեստինցիներին Գազայի սահմաններից դուրս։
Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Նրա խոսքով` պաղեստինցիները պետք է կարողանան տուն վերադառնալ, երբ պայմանները թույլ տան։
«Մենք մերժում ենք իսրայելցի որոշ նախարարների և օրենսդիրների հայտարարությունները, որոնք կոչ են անում վերաբնակեցնել պաղեստինցիներին Գազայի սահմաններից դուրս», - ասել է Բլինքենը Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդերահման Ալ Թանիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Նախկինում ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան արդեն դեմ էին արտահայտվել Իսրայելի իշխանությունների հայտարարություններին Գազայի հատվածից պաղեստինցիներին վտարելու անհրաժեշտության մասին։ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեփ Բորելը դատապարտել է Իսրայելի ներքին անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրի և ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչի հայտարարությունները Գազայի բնակիչների վերաբնակեցման վերաբերյալ։
Նմանատիպ հոդվածներ
Ցանկացած ահաբեկչական գործողություն Հայաստանի համար անընդունելի է․ Վահան Կոստանյան
Հայաստանի Հանրապետության իշխանությունը՝ թե՛ նախագահը, թե՛ վարչապետը և թե՛ արտաքին գործերի նախարարը, իրենց գործընկերներին...
Ցնցված ենք Իրանում տեղի ունեցած պայթյունի լուրից. ՀՀ ԱԳՆ
Ցնցված ենք Իրանում տեղի ունեցած պայթյունի լուրից, որի հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հարյուրավոր սպանված, խեղված և անհետ կորած մարդիկ, կես միլիոն փախստական. ՀՀ ԱԳՆ–ն՝ Բաքվում հայերի ջարդերի մասին
Բաքվում հայերի ջարդերը Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ բնակչության բռնի տեղահանման և էթնիկ զտման քաղաքականության գագաթնակետն էին...
Ֆրանսիայի սենատը պահանջում է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ. նախագիծ
Քիչ առաջ Ֆրանսիայի Հանրապետության Սենատը 336 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջ...