Ինչի է պատրաստ ԱՄՆ-ն ՀԱՄԱՍ-ի ֆինանսավորման մասին տեղեկությունների համար
ԱՄՆ Պետդեպարտամենտը պատրաստ է մինչև 10 մլն դոլար պարգևավճար տալ այն տեղեկության համար, որը թույլ կտա կասեցնել ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման ֆինանսավորման մեխանիզմները։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտարարել է գերատեսչությունը։
«ԱՄՆ Պետդեպարտամենտի արդարադատության պարգևների ծրագիրը մինչև 10 մլն դոլար պարգև է առաջարկում այն տեղեկության համար, որը թույլ կտա դադարեցնել ՀԱՄԱՍ օտարերկրյա ահաբեկչական կազմակերպության ֆինանսական մեխանիզմները», - ասվում է հայտարարության մեջ։
Մասնավորապես, Պետդեպը տեղեկություններ է խնդրում ՀԱՄԱՍ-ի ֆինանսական միջնորդների մասին, որոնք պաղեստինյան շարժման ներդրումային պորտֆելում ընկերություններ են կառավարում, դրամական փոխանցումներ են կատարում շարժմանը, ինչպես նաև օրինականացնում են հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները։
Նշվում է նաև, որ գերատեսչությունը պատրաստ է գումար վճարել տվյալների համար, որոնք թույլ կտան բացահայտել և ընդհատել ՀԱՄԱՍ-ի եկամտի ցանկացած աղբյուր, ֆինանսական մեխանիզմները, դոնորներին և միջնորդներին, դրամական փոխանցումներում միջնորդ հանդիսացող ֆինանսական կազմակերպություններն ու կառույցները։
Նմանատիպ հոդվածներ
Իրանի ԱԳՆ խոսնակը` «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ թուրք նախարարի հայտարարության մասին
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասուլիսի ժամանակ անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Թուրքիայի տրանսպորտի և են...
Մեզ այլևս պետք չեն պաշտոնյաներ, ովքեր բարձրացնում են հարցեր. Փաշինյան
«Ինձ այլևս պետք չեն պրոբլեմների բացատրություններ, ինձ պետք են պրոբլեմների լուծումներ»: Այս մասին այսօր կառավարության նիս...
Շառը Միշելը կհեռանա Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնից. հայտնի է՝ ինչու
Եվրոպական խորհրդի ներկայիս նախագահ Շառլ Միշելը հայտնել է, որ մասնակցելու է Եվրախորհրդարանի ընտրություններին և ամռանը կլք...
Արաքս գետի վրա պատնեշի կառուցման նախագիծը համաձայնեցվում է Թուրքիայի հետ
Արաքս գետը նախկին հուն վերադարձնելու համար պատնեշի կառուցման նախագիծը, անհրաժեշտության դեպքում, համաձայնեցվում է Թուրքիա...