Ռազմական

Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան բազան ենթարկվել է ԱԹՍ–ով հարձակման

Gohar Vardanyan 1 րոպե 198 դիտում
Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան բազան ենթարկվել է ԱԹՍ–ով հարձակման

Իրաքի Էրբիլ քաղաքի շրջակայքում գտնվող Հարիր ռազմաբազան, որտեղ տեղակայված են ամերիկյան և միջազգային ուժերը, հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքի միջոցով։ Այս մասին հայտնում է Shafaq News տեղեկատվական պորտալը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին։


Նշվում է, որ հենակետի տարածքում պայթյունի ձայն է լսվել և ծխի սյուներ են երևացել: Հարձակման հետեւանքների մասին տեղեկություն չի հաղորդվում։


Ավելի վաղ շիա աշխարհազորայինները իրենց թելեգրամյան ալիքում տարածած հայտարարության մեջ զգուշացրել էին Միացյալ Նահանգներին, որ իրենք կավելացնեն զինված գործողությունների թիվը Սիրիայում և Իրաքում, քանի որ «Վաշինգտոնը շարունակում է ռազմական օգնություն տրամադրել իսրայելական բանակին, որը Գազայի հատվածում և Հարավային Լիբանանում սպանում է խաղաղ բնակիչների»։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250