Տոնական օրերին ՔԿՀ-ներում առգրավվել են հեռախոսներ, կտրող-ծակող առարկաներ, խմիչք և թմրանյութեր
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանի հրամանով ամանորյա տոների հետ կապված բոլոր քրեակատարողական հիմնարկներում դեկտեմբերի 25-ից իրականացվել է ուժեղացված ծառայություն։
Ծառայության պետի հրամանի համաձայն՝ քրեակատարողական հիմնարկների անձնակազմերը կենտրոնական մարմնի համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ ձեռնարկել են բազմաբնույթ միջոցառումներ, որոնց արդյունքում նախատոնական օրերին ներթափանցման փորձերի ժամանակ և բնակելի գոտիներից հայտնաբերվել և առգրավվել են 142 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 131 պարագա, 9 wi-fi սարք, 10 կտրող-ծակող առարկա, 153 լիտր ոգելից խմիչք, ինչպես նաև՝ տարբեր տեսակի թմրամիջոցներ՝ ընդհանուր 9,4 գրամ քաշով թմրանյութերի նմանվող զանգվածներ և 84 ու կես դեղահատ։
Ուժեղացված ծառայության արդյունքում տոնական, ոչ աշխատանքային օրերին քրեակատարողական հիմնարկներում չի արձանագրվել որևէ միջադեպ։
Նմանատիպ հոդվածներ
Ավտոկայանատեղիներում կայանումը ժամը 22:00-ից մինչև 09:00 անվճար է. ովքեր են ազատված վճարից
Հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանված են նոր դրույքաչափեր, որոնք այսուհետ կհաշվարկվեն ըստ...
Երկրաշարժ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում
Հայաստան-Վրաստան սահմանային գոտում երկրաշարժ է գրանցվել:Սույն թվականի հունվարի 4-ին` տեղական ժամանակով ժամը 03:40-ին (Գր...
Պարտադիր զինվորական ծառայության մեկնող զորակոչիկի սիրտը կանգ է առել. ArmLur
ArmLur.am-ի խմբագրություն էին զանգահարել պարտադիր զինվորական ծառայության մեկնող զորակոչիկ 20-ամյա Էրիկ Հարությունյանի հա...
«Ես խնդրում եմ ազատել ինձ». Վագիֆ Խաչատրյանի գործով Բաքվի դատարանը այսօր նիստ է անցկացրել
Վագիֆ Խաչատրյանի գործով Բաքվի դատարանը այսօր նիստ է անցկացրել որոշման բողոքարկման վերաբերյալ:Խաչատրյանի փաստաբան Ռադմիլա...