ՌԴ ԶՈւ-ում ծառայության անցնող օտարերկրացիները ՌԴ քաղաքացիություն կստանան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել զինված ուժերում ծառայելու պայմանագիր կնքած օտարերկրացիներին ՌԴ քաղաքացիություն տալու մասին։ Այս մասին տեղեկանում ենք ռուսական լրատվամիջոցներից:
«Հատուկ ռազմական գործողության ընթացքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում կամ զինվորական կազմավորումներում զինվորական ծառայության պայմանագիր կնքած օտարերկրյա քաղաքացիները իրավունք ունեն դիմել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ստանալու»,- ասվում է հրամանագրում։
Ռուսական անձնագիր կարող են ստանալ նաև այն օտարերկրացիները, ովքեր հատուկ գործողության ընթացքում զինվորական ծառայություն են անցնում զինված ուժերում կամ զորամասերում, ինչպես նաև նույն ժամանակահատվածում բանակից թոշակի անցած զինվորականները։
Հաղորդվում է, որ նույն իրավունքն ունեն օտարերկրյա քաղաքացիություն ունեցող զինծառայողների կանայք կամ ամուսինները և երեխաները:
Նմանատիպ հոդվածներ
Ավտոկայանատեղիներում կայանումը ժամը 22:00-ից մինչև 09:00 անվճար է. ովքեր են ազատված վճարից
Հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանված են նոր դրույքաչափեր, որոնք այսուհետ կհաշվարկվեն ըստ...
Երկրաշարժ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում
Հայաստան-Վրաստան սահմանային գոտում երկրաշարժ է գրանցվել:Սույն թվականի հունվարի 4-ին` տեղական ժամանակով ժամը 03:40-ին (Գր...
Պարտադիր զինվորական ծառայության մեկնող զորակոչիկի սիրտը կանգ է առել. ArmLur
ArmLur.am-ի խմբագրություն էին զանգահարել պարտադիր զինվորական ծառայության մեկնող զորակոչիկ 20-ամյա Էրիկ Հարությունյանի հա...
«Ես խնդրում եմ ազատել ինձ». Վագիֆ Խաչատրյանի գործով Բաքվի դատարանը այսօր նիստ է անցկացրել
Վագիֆ Խաչատրյանի գործով Բաքվի դատարանը այսօր նիստ է անցկացրել որոշման բողոքարկման վերաբերյալ:Խաչատրյանի փաստաբան Ռադմիլա...