Քանի՞ քաղաքացի է խոստովանել, որ վարձով բնակարան ունի ՀՀ–ում
2023 թվականի դեկտեմբերի դրությամբ 3,000 քաղաքացի հայտարարագիր է ներկայացրել, որ վարձակալական հարաբերություններ ունի: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
«Եթե բնակարանը վարձակալության հանձնողը ինչ-ինչ պատճառով պատշաճ պայմանագիր չի կնքել, ժամով կամ օրով է տալիս վարձակալության, հայտարարագրի ձևանմուշ ենք մշակել, որպեսզի կարողանան դեկտեմբերի 1-ից մինչև փետրվարի 1-ը ներկայացնեն հայտարարագիրը»,– նշել է ՊԵԿ նախագահը։
Նա ընդգծել է, որ բոլոր այդ քաղաքացիներն արդեն պետք է եկամուտների հայտարարագիր ներկայացնեն։
Հիշեցնենք, որ 2023 թվականի դեկտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված փոփոխությունները, որոնց համաձայն` վարձակալությունից ստացած եկամտից պետությանը հարկ չվճարողների համար սահմանվել է տուգանք` գույքի արժեքի 5%–ի չափով, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամը։ Իսկ 1 տարվա ընթացքում խախտումը կրկնելու դեպքում տուգանքը կկրկնապատկվի, բայց չի գերազանցի 1 մլն դրամը։
Նմանատիպ հոդվածներ
Ավտոկայանատեղիներում կայանումը ժամը 22:00-ից մինչև 09:00 անվճար է. ովքեր են ազատված վճարից
Հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանված են նոր դրույքաչափեր, որոնք այսուհետ կհաշվարկվեն ըստ...
Երկրաշարժ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում
Հայաստան-Վրաստան սահմանային գոտում երկրաշարժ է գրանցվել:Սույն թվականի հունվարի 4-ին` տեղական ժամանակով ժամը 03:40-ին (Գր...
Պարտադիր զինվորական ծառայության մեկնող զորակոչիկի սիրտը կանգ է առել. ArmLur
ArmLur.am-ի խմբագրություն էին զանգահարել պարտադիր զինվորական ծառայության մեկնող զորակոչիկ 20-ամյա Էրիկ Հարությունյանի հա...
«Ես խնդրում եմ ազատել ինձ». Վագիֆ Խաչատրյանի գործով Բաքվի դատարանը այսօր նիստ է անցկացրել
Վագիֆ Խաչատրյանի գործով Բաքվի դատարանը այսօր նիստ է անցկացրել որոշման բողոքարկման վերաբերյալ:Խաչատրյանի փաստաբան Ռադմիլա...