Արամ Խաչատրյանը՝ Լոռու մարզպետի պաշտոնից ազատվելու մասին
Ես իմ դիմումի համաձայն եմ ազատվել, ինձ ոչ ոք չի հեռացրել, պարզապես այդպես որոշեցի: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է Լոռու արդեն նախկին մարզպետ Արամ Խաչատրյանը, որն այսօր ազատվել է մարզպետի պաշտոնից:
«Ընտանիքիս հետ եմ քննարկել նաև և եկել այդ եզրահանգմանը, որ հեռանամ մարզպետի պաշտոնից»,- մանրամասնել է Խաչատրյանը:
Լրատվամիջոցի հարցին, թե ազատման դիմում գրելը որևէ կերպ կապված չէ՞ր երեկ` Փաշինյանի այցով Լոռու մարզ, որտեղ էլ բազում խնդիրներ էր արձանագրել վարչապետը և դժգոհ էր իրականացված աշխատանքներից, Խաչատրյանը կտրականապես հերքել է. «Որևիցե խնդիր չունեմ վարչապետի հետ: Օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում վարչապետին` ինձ այդ պաշտոնը վստահելու և այսքան տարիների համագործակցության համար: Ես մեծ սիրով ու նվիրումով եմ աշխատել»:
Խաչատրյանը նաև նշել է, որ նոր աշխատանքի անցնելու մասին դեռևս չի մտածում, այս պահին հանգստի է անցնում, իսկ թե որտեղ կանցնի աշխատանքի` ժամանակը ցույց կտա:
Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյանը Լոռու մարզի մարզպետի պաշտոնը զբաղեցնում էր 2020 թվականի դեկտեմբերի 17-ից:
Նմանատիպ հոդվածներ
Մեզ այլևս պետք չեն պաշտոնյաներ, ովքեր բարձրացնում են հարցեր. Փաշինյան
«Ինձ այլևս պետք չեն պրոբլեմների բացատրություններ, ինձ պետք են պրոբլեմների լուծումներ»: Այս մասին այսօր կառավարության նիս...
Իրանի ԱԳՆ խոսնակը` «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ թուրք նախարարի հայտարարության մասին
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասուլիսի ժամանակ անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Թուրքիայի տրանսպորտի և են...
Շառը Միշելը կհեռանա Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնից. հայտնի է՝ ինչու
Եվրոպական խորհրդի ներկայիս նախագահ Շառլ Միշելը հայտնել է, որ մասնակցելու է Եվրախորհրդարանի ընտրություններին և ամռանը կլք...
Նիկոլ Փաշինյանը երբևէ չի ասել՝ «կարմիր գծերը» պետք է չլինեն. Ավինյան
Նիկոլ Փաշինյանը երբևէ չի ասել, որ «կարմիր գծերը» պետք է չլինեն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ամփոփիչ մամուլի ասու...