ԱՄՆ-ն այլևս միջոցներ չունի Ուկրաինային աջակցելու համար. Ջոն Քիրբի
ԱՄՆ-ն այլևս միջոցներ չունի Ուկրաինային հետագա աջակցության համար, օգնության նոր փաթեթները կպահանջեն Կոնգրեսի կողմից նոր ֆինանսավորման հաստատում: Այս մասին ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Նախագահը ստորագրեց վերջին փաթեթը, որի համար ունեինք ֆինանսավորում: Մեզ անհրաժեշտ է հաստատում լրացուցիչ միջոցների համար, որպեսզի կարողանանք շարունակել աջակցություն ցուցաբերել Ուկրաինային», - ասել է Քիրբին:
Վերջինս նաև նշել է, որ մինչ օրս օգնության վերջին փաթեթը, որը ստորագրվել է նախագահ Ջո Բայդենի կողմից դեկտեմբերի 27-ին, դեռ ամբողջությամբ չի հանձնվել Ուկրաինային, ինչը կարող է տևել շաբաթներ:
Նմանատիպ հոդվածներ
Մեզ այլևս պետք չեն պաշտոնյաներ, ովքեր բարձրացնում են հարցեր. Փաշինյան
«Ինձ այլևս պետք չեն պրոբլեմների բացատրություններ, ինձ պետք են պրոբլեմների լուծումներ»: Այս մասին այսօր կառավարության նիս...
Իրանի ԱԳՆ խոսնակը` «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ թուրք նախարարի հայտարարության մասին
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասուլիսի ժամանակ անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Թուրքիայի տրանսպորտի և են...
Շառը Միշելը կհեռանա Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնից. հայտնի է՝ ինչու
Եվրոպական խորհրդի ներկայիս նախագահ Շառլ Միշելը հայտնել է, որ մասնակցելու է Եվրախորհրդարանի ընտրություններին և ամռանը կլք...
Նիկոլ Փաշինյանը երբևէ չի ասել՝ «կարմիր գծերը» պետք է չլինեն. Ավինյան
Նիկոլ Փաշինյանը երբևէ չի ասել, որ «կարմիր գծերը» պետք է չլինեն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ամփոփիչ մամուլի ասու...