
Թուրքիայում ձերբակալել են 18 երկրների կողմից հետախուզվող 56 անձի

Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է քրեական աշխարհի 56 ներկայացուցչի, որոնց Ինտերպոլի գծով հետախուզում է հայտարարվել 18 երկրի, այդ թվում ՝ Ռուսաստանի կողմից: Այս մասին հայտնել Է հանրապետության ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան X-ի (նախկինում ՝ Twitter) իր էջում։ Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Գործողություններն իրականացվել են հունվարի 3-ի առավոտյան 11 քաղաքներում, այդ թվում՝ Ստամբուլում և Անթալիայում։
«Ձերբակալվածների նկատմամբ հետախուզում է հայտարարվել, այդ թվում՝ արտակարգ, Ինտերպոլի գծով՝ 18 երկրների իշխանությունների պահանջով կազմակերպված հանցավոր խմբավորումներին մասնակցելու, թմրանյութերի մաքսանենգության, փողերի լվացման, հարձակումների, կողոպուտների, խարդախությունների եւ այլ հանցավոր արարքների համար»,- նշել է նախարարը:
Նրա խոսքով՝ բերման ենթարկվածները տեղափոխվել են ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ, կատարվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ