Պատահարներ

Փամբակ գետում որոնումները վերսկսել են․ ինչ են գտել

Փամբակ գետում որոնումները վերսկսել են․ ինչ են գտել

Փամբակ գետի ջրերում անհետ կորած 13-ամյա և 7-ամյա քույրերի որոնումները վերսկսել են։ Գետից գտած կարմիր հագուստը երեխաներինը չի եղել, մայրը հերքել է։


«Կարմիր շոր էր, դրոնը վերևից կարմիր ցույց տվեց, հանեցինք, մանկական շոր էր, նոր էր, նկարն ուղարկեցինք ծնողին, իրենցը չէր»,- «Թղթապանակ»-ին երեկ պատմել է որոնողական աշխատանքներին ներգրավված ՈՄԱ-ի Ալավերդու գրասենյակի ներկայացուցիչը Հարություն Դալլաքյանը։


Վանաձորի՝ Երրորդ մաս կոչվող հատվածի բնակիչներից մեկը հորդորել է կառավարությանը գետի այդ հատվածից հեռացնել խողովակը, գետում դնել ցանցեր՝ հետագայում նման դեպքերը կանխելու համար։ Նա չի բացառել, որ քույրերը ճանապարհը փոխել են տարածում թափառող շների վախի պատճառով։


«Ինքս էլ փոքր ժամանակ ընկել եմ գետը, երեխա եմ եղել, բայց վտանգավոր է։ Ես ինքս ճանաչում եմ ծնողին, այդ կինը հինգ երեխա ունի՝ չորս աղջիկ, մեկ տղա, շատ հետևողական է։ Սրա-նրա ոտքի տակը մաքրում է, գումար է աշխատում, ասում են՝ բա ծնողն ի՞նչ բանի է։ Ծնողն ի՞նչ իմանա՝ տրուբով է գնում, թե՞ մոստով է գնում։ Այստեղ շներ կան, կարող է վախեցել են, այդպես են գնացել, այդտեղ ինչ-որ շնաբուծական ֆերմա կա։ Այսօր մարդ գցեն ավտոյի տակ, ավելի հեշտ կպրծնեն, քան շուն։ Շներ կան այդ հատվածում, հիմա էլ որ գնանք, այնտեղ կան»,- ասել է վանաձորցի տղամարդը։


Նրա խոսքով, կինը գյումրեցի է։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250