Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունից զոհվել է ավելի քան 200 մարդ, կան տասնյակ անհետ կորածներ. նոր մանրամասներ
Ստեփանակերտի մոտակայքում գտնվող վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա 218 զոհ, 21-ը համարվում է անհետ կորած, կա 3 չնույնականացված դի, իսկ 120 անձինք ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Այս մասին «Լուրերին» ասել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:
Նա նշել է, որ ՊԲ-ն պահեստը հանձնել է Արցախի իշխանություններին, զոհերի թվում կան նաև երկու սպաներ, պահեստում պահվել է շուրջ 42 հազար տոննա վառելիք։
Անդրադառնալով պայթյունի հանգամանքներին և պատճառներին` Քյարամյանը նշել է, որ այս վարույթը քննում է այն համատեքստում, որ ընդհանուր իրավիճակը բխում է էթնիկ զտման իրողություններից:
«Որովհետև մարդիկ հարյուրներով, հազարներով, առանց մեկը մյուսին հերթ տալու, գնացել, վառելիք են փորձել ձեռք բերել․ սա վկայում է այն մասին, որ մարդիկ անելանելի վիճակում են եղել»,- մանրամասնել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու դեպքն ամբողջությամբ բացահայտվել է
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու դեպքի գործով 3 մեղադրյալ կա, բոլորը կալանավորված են: Այս մասին «Լուրեր...
Երևանից մեկնած ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Թբիլիսիում
Երևանից մեկնած ինքնաթիռը մառախուղի պատճառով չի կարողացել վայրէջք կատարել Թբիլիսիում։ Այս մասին հայտնում է Sputnik Վրաստա...
Քանի զոհ է տվել Արցախի ՊԲ-ն Ադրբեջանի հարձակման հետևանքով. Քյարամյանը մանրամասնում է
Քննչական կոմիտեն արցախահայության էթնիկ զտումների վերաբերյալ վարույթ է նախաձեռնել և բռնի տեղահանման հանգամանքները բացառապ...
Եվ մենք, առանց սեթևեթելու, պետք է դա ասենք և ասում ենք՝ պետք է լինի պետականակենտրոն բովանդակություն. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 4-ին այցելել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ գերատեսչության...