ՌԴ-ն փակագծեր է բացում․ Հայաստանից ներմուծման սահմանափակումների իրական պատճառները
Հայկական արտադրանքի նկատմամբ կիրառված արգելքները պայմանավորված են բացառապես անվտանգության և որակի խնդիրներով:
Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության («Ռոսսելխոզնադզոր») ղեկավար Սերգեյ Դանկվերտը հայտարարել է, որ Հայաստանից ներկրվող որոշ սննդամթերքների նկատմամբ սահմանված արգելքները քաղաքական դրդապատճառներ չունեն։ Ըստ պաշտոնյայի՝ որոշումների հիմքում ընկած են լաբորատոր հետազոտությունների արդյունքներն ու արձանագրված խախտումները։
«Ռոսիյսկայա գազետա» պարբերականին տված հարցազրույցում գերատեսչության ղեկավարը նշել է, որ Հայաստանում հիմնական խնդիրը կապված է արտադրության կազմակերպման և վերահսկողության համակարգի հետ։ Արտահանվող ապրանքի զգալի մասն ապահովում են փոքր տնտեսությունները, սակայն արտադրության և բեռնառաքման փուլերի միջև բացակայում է ներքին պատշաճ վերահսկողությունը։
Դանկվերտի խոսքով՝ խոշոր խմբաքանակների ձևավորման ժամանակ վերահսկող մարմինների համար ֆիզիկապես անհնար է դառնում ապահովել ամբողջական ստուգումը։ Խնդրի կարգավորման համար առաջարկվում է ներդնել արտադրական վերահսկողության մեխանիզմներ հենց սկզբնական փուլում, ինչպես նաև մեծացնել արտադրողների միավորումների պատասխանատվությունը։
Նմանատիպ հոդվածներ
Պահանջվում է՝ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի Գագիկ Ծառուկյանից․ «Հետք»-ը մանրամասնում է
Դատարանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդե...
Ռուս գեներալի շոկային հայտարարությունը՝ Ադրբեջանի վերաբերյալ․ ինչ է սպասվում
ՌԴ ցամաքային զորքերի նախկին գլխավոր հրամանատարի տեղակալ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Եվգենի Բուժինսկին զգուշացրել է, ո...
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին...
ԵՄ-ի անսպասելի որոշումը՝ Հայաստանի վերաբերյալ․ 10 հազար ծաղիկ կարտահանվի
Խոսել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված վերջին սահմանափակումների մասին՝ հայտ...