Քաոսային իրավիճակ. հայ վարորդներն անելանելի վիճակում են. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Վերին Լարսում արդեն մոտ քսան օր է՝ քաոսային իրավիճակ է ստեղծվել։ ՌԴ-ից Հայաստան վերադարձող բեռնատարների կիլոմետրանոց շարք է կանգնած Լարսում: Հարյուրավոր բեռնատարներ օրերով սպասում են, որ իրենց թույլ տրվի հատել ռուս-վրացական սահմանը, որ գան հասնեն Հայաստան։
Վարորդներից մեկը մեզ պատմեց, որ հերթ չի հասնում՝ կտրոն ամրագրելու համար, օրական մի քանի բեռնատար է ռուսական կողմը բաց թողնում, մյուսները կանգնած են մնում։
Հիշեցնենք, որ «Ռոսսելխոզնադզորը» մայիսի 30-ից սկսած եւ հունիսի առաջին օրերին մի շարք սահմանափակումներ է մտցրել Հայաստանից գյուղմթերք, այդ թվում՝ լոլիկ, վարունգ, պղպեղ, ելակ, կեռաս, ծիրան, դեղձ, խաղող եւ այլ ապրանքներ ներմուծելու նկատմամբ։ Սահմանափակումների հետեւանքով ծանր վիճակում են հայտնվել ոչ միայն գյուղմթերք արտադրողները, այլ նաեւ՝ բեռնափոխադրողները»:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանից Հայաստան ժամանած բոլոր անձինք կգնան 25-օրյա վարժական հավաքներին․ ՌՈ-ն ծանուցագրեր է հանձնում․ ԶԼՄ
Ռազմական ոստիկանության ծառայողները ՌԴ-ից վերադարձող տղամարդկանց վարժանքների մասնակցելու ծանուցագրեր են հանձնում: Նշ...
Վարորդական իրավունքից զրկվածները կստանան երկրորդ հնարավորություն․ պայմաններ
ՆԳՆ-ից հայտնում են.«ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել «Ճանապարհային երթևեկության անվտա...
Առանց քննության՝ վարորդական իրավունքից զրկված քաղաքացիները, կրկին վարելու իրավունք կստանան․ նախագիծ
Վարորդական իրավունքից զրկվածներին Փաշինյանի խոստացած նախագիծն արժանացավ կառավարության հավանությանը: ՀՀ օրենքում հա...
Վարորդական իրավունքից զրկվածների համար նոր կարգավորում․ առանց քննության, բայց՝ փորձաշրջանով․ Armlur
ArmԼur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ հունիսի 12-ին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մ...