Քանի զոհ է տվել Արցախի ՊԲ-ն Ադրբեջանի հարձակման հետևանքով. Քյարամյանը մանրամասնում է
Քննչական կոմիտեն արցախահայության էթնիկ զտումների վերաբերյալ վարույթ է նախաձեռնել և բռնի տեղահանման հանգամանքները բացառապես քննվում են այդ շրջանակներում: Այս մասին «Լուրերին» հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։
«2023 թ. սեպտեմբերի 19-20-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ՊԲ-ն տվել է 223 զոհ, որոնցից 25-ը քաղաքացիական անձինք են։ Զոհերի թվում կա 5 անչափահաս։ ՊԲ-ն տվել է 244 վիրավոր, որոնցից ութ տասնյակը քաղաքացիական անձինք են, այդ թվում՝ 10 անչափահաս։ Կա 20 անհետ կորած, որոնցից 5-ը քաղաքացիական անձինք են»,- ասել է քննչական կոմիտեի նախագահը։
Արգիշտի Քյարամյանը հավելել է, որ արձանագրվել են երկու տասնյակ դիակի նկատմամբ անարգանքի դեպքեր, այդ մասով կան դիակների զննություններ և փորձաքննության եզրակացություններ։
Նմանատիպ հոդվածներ
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու դեպքն ամբողջությամբ բացահայտվել է
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու դեպքի գործով 3 մեղադրյալ կա, բոլորը կալանավորված են: Այս մասին «Լուրեր...
Երևանից մեկնած ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Թբիլիսիում
Երևանից մեկնած ինքնաթիռը մառախուղի պատճառով չի կարողացել վայրէջք կատարել Թբիլիսիում։ Այս մասին հայտնում է Sputnik Վրաստա...
Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունից զոհվել է ավելի քան 200 մարդ, կան տասնյակ անհետ կորածներ. նոր մանրամասներ
Ստեփանակերտի մոտակայքում գտնվող վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա 218 զոհ, 21-ը համարվում է անհետ կ...
Եվ մենք, առանց սեթևեթելու, պետք է դա ասենք և ասում ենք՝ պետք է լինի պետականակենտրոն բովանդակություն. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 4-ին այցելել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ գերատեսչության...