Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրանում գեներալի գերեզման տանող ճանապարհին պայթյուններ են որոտացել. ինչ է հայտնի

Julya 484 դիտում

Իրանի Քերման քաղաքում` գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզման տանող ճանապարհին, պայթյուններ են որոտացել։ Այս մասին հայտնում են երկրի լրատվամիջոցները։


Նշվում է, որ պայթյունները գրանցվել են Սոլեյմանիի մահվան տարելիցին նվիրված մեծ հավաքի ժամանակ։ Ըստ «Irna» գործակալության` 15 մարդ է տուժել։

Հիշեցնենք` 2020թ. հունվարի 3-ի գիշերը ԱՄՆ-ն իրանցի գեներալ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի և «Ալ-Հաշդ աշ-Շաաբի» ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուհանդիսի ոչնչացման գործողություն իրականացրեց Բաղդադի միջազգային օդանավակայանի շրջանում: Վաշինգտոնում համարում էին, որ նրանք մասնակցել են 2019 թ․-ի դեկտեմբերի 31-ին Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման կազմակերպմանը։ Իրանը ի պատասխան հարվածներ հասցրեց Իրաքի ամերիկյան ռազմակայանին։


Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250