ԱՄՆ–ն հիմքեր չի տեսնում Իրանում ահաբեկչության մեջ Իսրայելին մեղադրելու համար. ԱՄՆ Պետդեպ
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Վաշինգտոնը ներգրավված չէ Իրանում տեղի ունեցած պայթյուններին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը նաև հիմքեր չի տեսնում Իսրայելին այդ պայթյունների իրականացման պատասխանատու համարելու համար։ Այսպես նա մեկնաբանել է Քերման քաղաքի գերեզմանատան մոտ տեղի ունեցած պայթյունները։
«Ուզում եմ անդրադառնալ որոշ անպատասխանատու հայտարարություններին, որոնք ես տեսել եմ, և ասել, որ առաջին հերթին Միացյալ Նահանգները ներգրավված չէ դրանում։ Իսկ հակառակի մասին ցանկացած ենթադրություն ուղղակի ծիծաղելի է: Երկրորդ՝ մենք հիմք չունենք ենթադրելու, որ Իսրայելը ներգրավված է պայթյունների մեջ»,- ասել է Միլլերը։
Մինչ այս Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ասել էր, որ Իրանում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակներն ու կազմակերպողները կբացահայտվեն ու կպատժվեն։ Քերմանում նրանց համարում են ազգի թշնամիներ։
Նա հավելել է, որ նման ահաբեկչական հարձակումները երբեք չեն կարող խանգարել «իրանական ժողովրդի երկաթե կամքին»՝ պաշտպանելու իսլամական իդեալները։
Նմանատիպ հոդվածներ
Ցնցված ենք Իրանում տեղի ունեցած պայթյունի լուրից. ՀՀ ԱԳՆ
Ցնցված ենք Իրանում տեղի ունեցած պայթյունի լուրից, որի հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ: Այս մասին հայտնում է ՀՀ...
Ցանկացած ահաբեկչական գործողություն Հայաստանի համար անընդունելի է․ Վահան Կոստանյան
Հայաստանի Հանրապետության իշխանությունը՝ թե՛ նախագահը, թե՛ վարչապետը և թե՛ արտաքին գործերի նախարարը, իրենց գործընկերներին...
Տիգրան Արզաքանցյանը պարզաբանել է «Զվարթնոց» օդանավակայանում իր ձերբակալությունը
«Ուժը Հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Զվարթնոց» օդանավակայանում...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հարյուրավոր սպանված, խեղված և անհետ կորած մարդիկ, կես միլիոն փախստական. ՀՀ ԱԳՆ–ն՝ Բաքվում հայերի ջարդերի մասին
Բաքվում հայերի ջարդերը Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ բնակչության բռնի տեղահանման և էթնիկ զտման քաղաքականության գագաթնակետ...