Ե՞րբ կսկսվի Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիս երկաթուղու ենթակառուցվածքների թերությունները վերացնելու գործընթացը
Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիս երկաթուղու հետ կապված որշակի հաշվարկներ կան: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Երասխի հատվածում, եթե ճիշտ եմ հիշում, մոտ 1 կիլոմետրի չափ է, որ շինարարական աշխատանք իրականացնելու կարիք կա, Մեղրիի՝ ամբողջ հատվածը։ Մենք որոշակի հաշվարկներ ունենք, ընդ որում, մենք սկզբնական փուլում՝ 2021 թվականին, ունեինք նախնական հաշվարկներ, հետագայում Ճարտարապետաշինարարական համալսարանին ենք պատվիրել, որ ավելի մանրակրկիտ աշխատանք անեն, ու խումբը լավ աշխատանք է արել»,- ասել է նա։
Սանոսյանի խոսքով՝ եթե քաղաքական որոշումները գան հանգուցալուծման, ապա կսկսվի ենթակառուցվածքներում առկա թերությունները վերացնելու գործընթացը։
Հիշեցնենք՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ ապաշրջափակման գործընթացը սկսվում է Երասխ-Հորադիս երկաթգծի վերաշահագործումից։
Նմանատիպ հոդվածներ
Բայրամովը՝ սահմանին ԱԳ նախարարների հանդիպման մասին
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը անդրադարձել է սահմանազատման պատվիրակությունների և ԱԳ նախարարների հանդիպումներին։«...
Նիկոլ Փաշինյանը երբևէ չի ասել՝ «կարմիր գծերը» պետք է չլինեն. Ավինյան
Նիկոլ Փաշինյանը երբևէ չի ասել, որ «կարմիր գծերը» պետք է չլինեն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ամփոփիչ մամուլի ասու...
Սանոսյանն անդրադարձել է 8 գյուղերի վերադարձի վերաբերյալ Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններին
Մեզ հետ հանդիպումների ընթացքում միջազգային կառույցների մի շարք գործընկերներ, այդ թվում հատկապես ՀՀ-ում տարբեր բանկային դ...
Հայ-ռուսական հարաբերություններում դժվարությունները ժամանակավոր են․ Լավրովն ընդգծել է՝ որ դեպքում կլուծվեն
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա դժվարությունները ժամանակավոր են և կլուծվեն, եթե լինի կամք: Այս մասին ՏԱ...