«Իրանը չափազանց վնասակար ազդեցություն ունի տարածաշրջանում և աշխարհում». Քեմերոն
Իրանը խորապես վնասակար ազդեցություն ունի ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհում: Այսպիսի հայտարարություն է արել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Դեյվիդ Քեմերոնը։ Այս մասին հայտնել է Telegraph-ը։
«Իրանը չափազանց վնասակար ազդեցություն ունի տարածաշրջանում և աշխարհում, դրանում կասկած չկա։ Կան հութիներ, կա «Հեզբոլլահ», կան Իրաքում Իրանի կողմից աջակցվող աշխարհազորայիններ, որոնք, փաստորեն, հարձակվել են բրիտանական և ամերիկյան բազաների և զորքերի վրա: Եվ, իհարկե, ՀԱՄԱՍ-ը։ Այսպիսով, կան այս բոլոր վստահված անձինք, և ես կարծում եմ, որ խիստ կարևոր է, որ, առաջին հերթին, Իրանը հստակ ազդանշան ստանա, որ այս էսկալացիան անթույլատրելի է»,- ասել է Քեմերոնը:
Քեմերոնի խոսքով՝ աշխարհում վտանգի ու անապահովության աստիճանը նախորդ տարիների համեմատ չափազանց բարձր մակարդակի վրա է։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը մեկնել է Ռուսաստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի ա...
Հայաստանը պատրաստվո՞ւմ է դուրս գալ ՀԱՊԿ–ից. ՌԴ դեսպանը պատասխանել է
Թեև ՀՀ ներկայացուցիչները չեն մասնակցում կազմակերպության նիստերին, Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ Հավաքական անվտ...
Հայ-ռուսական հարաբերություններում դժվարությունները ժամանակավոր են․ Լավրովն ընդգծել է՝ որ դեպքում կլուծվեն
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա դժվարությունները ժամանակավոր են և կլուծվեն, եթե լինի կամք: Այս մասին ՏԱ...
«Նրանց խնդիրը բոլորովին այլ է»․ Սերգեյ Լավրով
Արևմտյան երկրները չեն ձգտում խաղաղություն և կայունություն բերել Հայաստանին և ընդհանրապես Հարավային Կովկասին, նրանց խնդիր...