Զգոն եղեք. բանկային և անձնական տվյալների կորզման դեպքերը տոնական օրերին առավել հաճախակի են դարձել. Armenian Card CJSC
«Արմենիան Քարդ»-ը (Armenian Card CJSC-ArCa) զգուշացնում է՝ զեղծարարությունների համար բանկային և անձնական տվյալների կորզման դեպքերը տոնական օրերին առավել հաճախակի են դարձել։
«Զգոն եղեք, hարգելի՛ քարտապաններ, տոնական օրերին առավել հաճախակի են դառնում զեղծարարությունները, մասնավորապես սոցիալական ցանցերով կամ էլեկտրոնային փոստով ուղարկված կեղծ հղումների էջերում բանկային և անձնական տվյալների լրացման միջոցով տվյալների կորզման դեպքերը։
Հորդորում ենք ուշադրություն դարձնել հղումով բացվող էջի հասցեին։ Արմենիան Քարդ ընկերության կողմից վիրտուալ միջավայրում մատուցվող բոլոր ծառայությունների հասցեի տողում պետք է ներկա լինի arca.am գրությունը։
arca գրությամբ այլ համադրություների առկայության պարագայում մի ակտիվացրեք հղումը և որևէ դեպքում մի լրացրեք քարտային և անձնական որևէ տվյալ, եթե արդեն այն ակտիվացրել եք:
Եթե անզգուշաբար լրացրել եք տվյալները և ակտիվացրել կոճակը՝ անմիջապես դիմեք Ձեր բանկ, քարտը բլոկավորելու նպատակով»,-նշվում է ընկերությունից։
Նմանատիպ հոդվածներ
Բնակարանների իբր առքուվաճառքով զբաղվող նոր հանցավոր խումբ Երևանում․ «Ժողովուրդ»
Տեղեկությունների համաձայն՝ իրավապահները քննություն են սկսել Կենտրոն վարչական շրջանում գտնվող արժեքավոր բնակարանների` կեղ...
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի նկատմամբ դատարանը հետմահու մեղադրական վճիռ է կայացրել
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի նկատմամբ դատարանը հետմահու մեղադրական վճիռ է կայացրել։ Տեղեկությունը հայտնում է նրա փաստաբան...
«Հարավկովկասյան երկաթուղիները» 2024-ի առաջին եռամսյակում ևս անվճար կսպասարկի Արցախից տեղահանվածներին
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը մինչև 2024 թվականի առաջին եռամսյակը երկարաձգում է Արցախից տեղահանվածների համար...
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն. Սիսակ Գաբրիելյան
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ազգային ժողով...