Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր` Չինաստանի ուժգին երկրաշարժից

Mariam Z. 1 րոպե 823 դիտում

Չինաստանում երկրաշարժի հետևանքով առնվազն 116 մարդ է զոհվել, ավելի քան 200-ը՝ վիրավորվել՝ ցնցումների ուժգնությունը գերազանցել է վեցը։


Չինաստանում ավելի քան վեց բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 116 մարդ է զոհվել կատակլիզմի էպիկենտրոնին ամենամոտ գտնվող Գանսու և Ցինհայ նահանգներում։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ շրջանում վնասվել են ջրամատակարարման համակարգեր, ճանապարհներ, բնակելի շենքեր և այլ շինություններ։


Տուժած քաղաքներում են գտնվել արտակարգ իրավիճակների ծառայությունները և տեղական արտակարգ իրավիճակների վարչության աշխատակիցները. աղետի գոտում ներգրավված է ավելի քան 1500 փրկարար։ Իր հերթին, պետության ղեկավար Սի Ցզինպինը կոչ է արել «ամեն ջանք գործադրել երկրաշարժի հետևանքները վերացնելու համար»։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250