
Մասկը՝ այլմոլորակայինների հնարավոր գոյության մասին

SpaceX-ի հիմնադիր, ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը խոստովանել է, որ մարդկությունը գիտակցությամբ կյանքի միակ ձևն է Ծիր Կաթինի մեր հատվածում։ Այս մասին նա հայտարարել է Հռոմում կայացած հանրային միջոցառման ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Մասկը հիշատակել է իտալացի ֆիզիկոս Էնրիկո Ֆերմիին, ով հետաքրքրվել է այլմոլորակայինների գոյությամբ և գտնվելու վայրով։ Միլիարդատիրոջ խոսքով՝ գիտակցությունը «շատ հազվադեպ բան» է Տիեզերքում։
«Ես այլմոլորակայինների գոյության ապացույցներ չեմ տեսել, գուցե Գալակտիկայի այս հատվածում մենք միակ արարածներն ենք, ովքեր ունեն գիտակցություն», - ասել է նա: