Վարչապետը ծանոթացել է «Հյուսիս-հարավ» ծրագրի Աշտարակ-Թալին ճանապարհատվածի շինաշխատանքներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 15-ին այցելել է Արագածոտնի մարզ և ծանոթացել Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «Հյուսիս-հարավ» ծրագրի՝ Աշտարակ-Թալին 34 կմ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:
Ծրագրի շինարարական աշխատանքների մեկնարկը տրվել է ընթացիկ տարվա նոյեմբերի 13-ին։ Պատվիրատուի հանձնարարությամբ աշխատանքները սկսել են Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի՝ Ներքին Բազմաբերդ համայնքի մերձակայքից մինչև Թալին համայնք ընկած հատվածում։
Աշխատանքների արդյունավետ կազմակերպման շնորհիվ կարճ ժամանակահատվածում վերոնշյալ մոտ 10 կմ հատվածում ամբողջությամբ իրականացվել են հողային պաստառի նախապատրաստման և ավազակոպճային ենթահիմքի տեղադրման, երկաթբետոնե ջրթող խողովակների տեղադրման, ինչպես նաև մոտ 1 կմ հատվածի երկշերտ ասֆալտապատման աշխատանքները: Ավարտին են մոտենում նշված հատվածի գծանշման և կահավորման աշխատանքները: Արդյունքում, նշված մոտ 10 կմ հատվածում երթևեկությունը կտեղափոխվի միակողմանի ռեժիմ։
Նմանատիպ հոդվածներ
«Ես, իմ միամտությամբ, հավատում էի». Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույցում ասել է, որ 2000-ականների սկզբին ինքը միամիտ պատկերացում ուներ առ այն,...
Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին
ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Ի պատասխան ձեր կողմից պարբ...
Աննա Հակոբյանը կրտսեր դստեր՝ Արփիի, հետ այցելել է Ամասիայի մանկական արվեստի դպրոց
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այցելել է Շիրակի մարզ։ Դստեր` Արփիի հետ, վարչապետի տիկինը եղել է «Ամասիայի մանկական ար...
Իմ հեռախոսահամարը չի փոխվել. Մակրոնը` Պուտինին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է վերսկսել երկխոսությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին...