ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գազի գինը սահմանին 2024-ին չի փոփոխվի. փոխվարչապետ Գրիգորյան
Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի գինը 2024 թվականին չի փոփոխվի, ըստ այդմ չի փոփոխվի սակագինը նաև սպառողների համար:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Այս պահի դրությամբ մենք ունենք հստակ տեղեկություններ, որ 2024 թվականին սահմանին գազի գինը չի փոխվելու: Եվ վստահ եմ, որ, ըստ այդմ, նաև սակագինը չի փոփոխվի»,-ասաց Գրիգորյանը:
Փոխվարչապետի տեղեկություններով՝ հայաստանյան «Գազպրոմը» մայր «Գազպրոմ»-ի հետ 2024 թվականի համար արդեն կքնել է պայմանագիրը, որով գնի որևէ փոփոխություն նախատեսված չէ:
Ռուսական գազի գինը սահմանին Հայաստանի համար կազմում է 165 դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց։
Նմանատիպ հոդվածներ
«Ես, իմ միամտությամբ, հավատում էի». Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույցում ասել է, որ 2000-ականների սկզբին ինքը միամիտ պատկերացում ուներ առ այն,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վրաստանը տոնում է Եվրամիության թեկնածուի կարգավիճակ ստանալը
Թբիլիսիում տոնում են Վրաստանին ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ շնորհելը. Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բոլորին հր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մի խումբ ընտրողներ պաշտպանել են Պուտինի առաջադրումը որպես նախագահի թեկնածու
Մի խումբ ընտրողներ պաշտպանել են Պուտինի առաջադրումը որպես նախագահի թեկնածու: Այս մասին հայտնում է Gazeta-ն:Խմբի հանդիպու...
«Փաստորեն, քաղաքացին ոչ միայն տուգանքի, այլև տուրքի մատերիալի է վերածվել». Արթուր Խաչատրյան
Փաստորեն, քաղաքացին ոչ միայն տուգանքի, այլև տուրքի մատերիալի է վերածվել: Այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատ...