Մոսկվան երբեք չի փակել Երևանի հետ երկխոսության դռները․ ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը երբեք չի փակել երկխոսության դռները և չի արգելափակել շփումների հնարավորությունները, առավել ևս այնպիսի դաշնակիցների հետ, ինչպիսին Հայաստանն է։ Այդ մասին Sputnik-ի հետ զրույցում` «Ռուսաստան-Հայաստան» համաժողովի շրջանակներում, ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
Հարցին, թե առաջիկայում նախատեսվո՞ւմ է արդյոք երկու երկրների արտգործնախարարների երկկողմ հանդիպում, ՌԴ փոխարտգործնախարարը նշել է. «Մենք միշտ պատրաստակամ ենք»։
Գալուզինի խոսքով՝ շփումներն ամեն դեպքում կան․ «Վերջին անգամ նախարարները հանդիպել են Սկոպյեում՝ ԵԱՀԿ նախարարական գագաթնաժողովի շրջանակում»։
ՌԴ ԱԳ փոխնախարարը համոզված է, որ պետք է պահպանել ակտիվ երկխոսությունը, որպեսզի միասին ազնվորեն քննարկեն և գտնեն առկա հարցերի լուծման ուղիները:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն հերքել է Մարուքյանի հայտարարությունը
Երևանը հայտարարում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածություն չկա: Այս մասին հայտնել է Ար...
Փաշինյանը նշել է, թե որն էր միակ տարբերակը ԼՂ-ի հարցը լուծելու համար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս րոպեներին հարցազրույց է տալիս Պետրոս Ղազարյանին։ Անդրադառնալով ԼՂ հարցին վարչապետը ասաց․ «Չ...
Հայտնի են ադրբեջանական գերությունից վերադարձողների անունները․ ցանկ
Ադրբեջանական կողմը հրապարակել է վերադարձվող 32 հայ գերիների անունները, գրում են ադրբեջանական լրատվականները։ 2020 թվականի...
Ադրբեջանն ազատ կարձակի 32 հայ զինծառայողների, Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողների․ մանրամասներ
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են...