Ինչո՞ւ հայկական ԶԼՄ-ների այցը սահման չէր կազմակերպվել գերիների վերադարձի օրը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է . «Դեկտեմբերի 13-ին Ղազախ-Իջևան սահմանին Հայաստանն ու Ադրբեջանը գերիների փոխանակում իրականացրին:
Ադրբեջանը վերադարձրեց 32 հայի, իսկ Հայաստանը՝ 2 ադրբեջանցու։
Գերիների վերադարձի գործընթացից հետո համացանցում և հանրության շրջանում բուռն քննարկվեց նաև այն, որ սահմանին գերիների փոխանակումն իրականացնելու գործընթացը լուսաբանում էին միայն ադրբեջանական լրատվամիջոցները, իսկ հայկական ԶԼՄ-ներն այնտեղ չէին:
Մինչ ադրբեջանական պետական լրատվամիջոցները մեծ շուքով լուսաբանում էին գործընթացը, հայկական լրատվամիջոցները հնարավորություն չեն ունեցել անգամ գնալ սահման՝ լուսաբանելու հանրության համար այդ խիստ կարևոր ու սպասված իրադարձությունը:
Տհաճ իրավիճակ էր ստեղծվել նաև այն առումով, որ հայկական կողմը գերիների վերադարձի կոնկրետ տեղի և ժամի մասին տեղեկանում էր ադրբեջանական լրատվամիջոցներից:
Օրաթերթը դիմել է ՀՀ կառավարություն՝ պարզելու, թե ինչու հայկական ԶԼՄ-ների այցը սահման չէր կազմակերպվել։
«Նպատակահարմար է համարվել այդպես կազմակերպել, այս դեպքում կարևորը գերիների վերադարձն է:
Այս դեպքում կարևոր է համարվել, որպեսզի առաջնահերթ կերպով գերիների վերադարձը կազմակերպվի»,- ասել է Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն հերքել է Մարուքյանի հայտարարությունը
Երևանը հայտարարում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածություն չկա: Այս մասին հայտնել է Ար...
Փաշինյանը նշել է, թե որն էր միակ տարբերակը ԼՂ-ի հարցը լուծելու համար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս րոպեներին հարցազրույց է տալիս Պետրոս Ղազարյանին։ Անդրադառնալով ԼՂ հարցին վարչապետը ասաց․ «Չ...
Հայտնի են ադրբեջանական գերությունից վերադարձողների անունները․ ցանկ
Ադրբեջանական կողմը հրապարակել է վերադարձվող 32 հայ գերիների անունները, գրում են ադրբեջանական լրատվականները։ 2020 թվականի...
Ադրբեջանն ազատ կարձակի 32 հայ զինծառայողների, Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողների․ մանրամասներ
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են...