Հայկական անցակետում թույլ չեն տալիս անցնել սահմանը․ Վրաստանից մանդարին ներմուծողները ահազանգում են
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Վրաստանից մանդարին ներմուծող առևտրականները ահազանգում են, որ հայկական անցակետում թույլ չեն տալիս իրենց՝ Հայաստանից տարած արկղերով անցնել սահմանը։
Ասում են՝ գնացեք, Վրաստանից ձեռք բերեք համապատասխան արկղերը։
Տնտեսվարողները հայտնում են, որ սա իրենց լրացուցիչ անհարմարություն է պատճառում, իսկ ամեն անգամ Վրաստանից արկղերի ձեռքբերումը ազդելու է մանդարինի ինքնարժեքի վրա։
Անհասկանալի է նման արգելքի կիրառումը։ Պատկան մարմիններից պահանջում եմ, որ սեղմ ժամկետներում պարզաբանեն, թե ինչով է պայմանավորված նման որոշումը»,- հայտնել է պատգամավորը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն հերքել է Մարուքյանի հայտարարությունը
Երևանը հայտարարում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածություն չկա: Այս մասին հայտնել է Ար...
Փաշինյանը նշել է, թե որն էր միակ տարբերակը ԼՂ-ի հարցը լուծելու համար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս րոպեներին հարցազրույց է տալիս Պետրոս Ղազարյանին։ Անդրադառնալով ԼՂ հարցին վարչապետը ասաց․ «Չ...
Հայտնի են ադրբեջանական գերությունից վերադարձողների անունները․ ցանկ
Ադրբեջանական կողմը հրապարակել է վերադարձվող 32 հայ գերիների անունները, գրում են ադրբեջանական լրատվականները։ 2020 թվականի...
Ադրբեջանն ազատ կարձակի 32 հայ զինծառայողների, Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողների․ մանրամասներ
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են...