
Հայաստանյան ընկերությունը՝ Ճապոնիայի սահմանած պատժամիջոցների ցանկում

Ճապոնիայի ԱԳՆ-ն հրապարակել է ցանկ, ըստ որի նոր պատժամիջոցներ է սահմանել տասնյակ կազմակերպությունների նկատմամբ, այդ թվում՝ Ռուսաստանից, Հայաստանից, ԱՄԷ-ից և այլն։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ճապոնիայի Էկոնոմիկայի նախարարությունը։
Դեկտեմբերի 22-ից արտահանման արգելք կգործի ռուսական մի շարք ընկերությունների նկատմամբ, այդ թվում՝ Ուրալի քաղաքացիական ավիացիայի գործարան, Բրյանսկի ավտոմոբիլային գործարան, «Բուրևեստնիկ» կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտ և այլն։
Արտահանման արգելքի տակ հայտնվածների ցանկում է հայտնվել նաև «Տակո» ընկերությունը (Հայաստան), ինչպես նաև այլ ընկերություններ ԱՄԷ-ից, Սիրիա-ից, Ուզբեկստանից: Այս ընկերությունների նկատմամբ սահմանափակումներն ուժի մեջ են մտնում դեկտեմբերի 27-ից։
Նշենք նաև, որ «Տակո» ընկերության նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել նաև ԱՄՆ–ն։
Ըստ Հայաստանի պետռեգիստրի տվյալների` այս ընկերությունը Հայաստանում գրանցվել է 2022 թվականի ապրիլի 5-ին ՌԴ քաղաքացի Վադիմ Վերխովցեևի կողմից։ Ընկերությունը զբաղվում է չինական ռադիոէլեկտրոնիկայի ներմուծմամբ և վերարտահանմամբ Ռուսաստան։