Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի հայտարարությունը սպասվող համաձայնագրի մասին
Իրանը հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, թե Վաշինգտոնի և Թեհրանի միջև խաղաղության համաձայնագիրը կստորագրվի այսօր, հայտնում է CNN-ը։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) մերժել է այդ պնդումները և քննադատության ենթարկել Թրամփի «անսովոր համառությունը»՝ փաստաթուղթը հենց այս օրը ստորագրելու հարցում։ Այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ իրանցի բանակցողները բացահայտ նշել են, որ հուշագրի տեքստը դեռևս վերջնականապես համաձայնեցված չէ, և կիրակի օրը դրա ստորագրումը բացառվում է։
Միևնույն ժամանակ, Իրանում արդեն մեկնարկել են բողոքի ցույցեր՝ ԱՄՆ-ի հետ հնարավոր համաձայնագրի կնքման դեմ։ Մեշհեդ քաղաքում ԱԳՆ շենքի մոտ հավաքված ցուցարարները վանկարկել են երկրի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի դեմ ուղղված կարգախոսներ։
Իրանական Fars գործակալության տարածած տեսանյութում երևում են սև հագուստով կանայք, որոնք վանկարկում են. «Մահ անպատիվ Արաղչիին»։ Հավաքվածները համոզված են, որ նախապատրաստվող համաձայնագիրը Իրանի համար անընդունելի զիջում է։
Նմանատիպ հոդվածներ
Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեում ստացված հաղորդման հիման վրա, ըստ որի Հ.Ս.-ն հստակ իմանալով նախապատրաստվող հանցագործության մասին՝ ա...
Ո՞ր մարզն է ամենաակտիվը մասնակցում ընտրություններին
Ժամը 17:00-ի դրությամբ հանրապետությունում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 48.92 %-ը, ին...
Ալեն Սիմոնյանը դիմել է պատգամավորներին մանդատների և ադրբեջանցիների վերադարձի թեմայով
Ալեն Սիմոնյանը հարցադրումներ է ուղղել պատգամավորներին՝ մանդատներ վերցնելու և 300 000 ադրբեջանցիների գալու վերաբերյալ հայ...
Պահանջվում է՝ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի Գագիկ Ծառուկյանից․ «Հետք»-ը մանրամասնում է
Դատարանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդե...