Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի տառերը պոկած տղամարդը ձերբակալվել է
Գյումրի քաղաքի «Մայր Հայաստան» հուշահամալիրի «Հերոս քաղաքների» հուշարձանների ոսկեգույն տառերը պոկելու և վնասելու դեպքով 41-ամյա տղամարդ է ձերբակալվել, հայտնում են իրավապահները։
Հունիսի 11-ին Ղարսի խճուղիում գտնվող հուշահամալիրում տեղի ունեցած միջադեպի առթիվ Համայնքային ոստիկանության Մուշի բաժնում կազմված նյութերը փոխանցվել էին Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Քրեական ոստիկանության գլխավոր և Շիրակի մարզային վարչությունների, ինչպես նաև Համայնքային ոստիկանության Մուշի ու Կումայրիի բաժինների ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական ծավալուն ու համակարգված միջոցառումների արդյունքում հունիսի 14-ին հավաստի տվյալներ են ստացվել այն մասին, որ հունիսի 9-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, հուշարձանների տառերը պոկել է Գյումրիի Մուշ 2 թաղամասի բնակիչ հանդիսացող 41-ամյա մի տղամարդ։
Նույն օրը՝ ժամը 08։40-ին, հիշյալ անձը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ՔՈԳՎ Շիրակի մարզային վարչություն, որտեղ խոստովանել է իր կատարած արարքը։ 41-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։ Նախաքննությունը շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանից Հայաստան ժամանած բոլոր անձինք կգնան 25-օրյա վարժական հավաքներին․ ՌՈ-ն ծանուցագրեր է հանձնում․ ԶԼՄ
Ռազմական ոստիկանության ծառայողները ՌԴ-ից վերադարձող տղամարդկանց վարժանքների մասնակցելու ծանուցագրեր են հանձնում: Նշ...
ԱՄՆ-ն արգելել է օտարերկրացիներին օգտագործել «Անթրոպիկ» ընկերության արհեստական բանականության ամենաառաջատար մոդելները
Արհեստական բանականության խոշոր մշակող «Անթրոպիկ» ընկերությունը ԱՄՆ կառավարության պահանջով փակել է հասանելիությունն իր ամ...
Անահիտ Մանասյանն անդրադարձել է կանանց իրավունքների մարտահրավերներին
«Նորդիկ օրեր-2026» ծրագրի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը...
Նոր մանրամասներ իրեն մեքենայից դուրս գցած աղջկա դեպքից. կա երկու վարկած
Այսօր՝ մայիսի 24-ին, միջնորդություն է ներկայացնելու Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության Սևանի դատարան, որ դատարանը...