Հորդառատ անձրևները կվերսկսվեն. հնարավոր է նաև կարկուտ, քամու ուժգնացում
Երևան քաղաքում՝ հունիսի 14-ի ցերեկը, 15-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 14-ի ցերեկը և երեկոյան անձրևները քաղաքի առանձին հատվածներում կլինեն հորդառատ։ Հունիսի 16-ի և 18-19-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հունիսի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Հանրապետության տարածքում` հունիսի 14-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 15-16-ին՝ գիշերը և կեսօրից հետո, 17-19-ին առավելապես ցերեկային ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։
Հունիսի 14-ի ցերեկը, 15-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին`հյուսիսարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 14-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, հունիսի 15-19-ին ցերեկային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանից Հայաստան ժամանած բոլոր անձինք կգնան 25-օրյա վարժական հավաքներին․ ՌՈ-ն ծանուցագրեր է հանձնում․ ԶԼՄ
Ռազմական ոստիկանության ծառայողները ՌԴ-ից վերադարձող տղամարդկանց վարժանքների մասնակցելու ծանուցագրեր են հանձնում: Նշ...
Վարորդական իրավունքից զրկվածների համար նոր կարգավորում․ առանց քննության, բայց՝ փորձաշրջանով․ Armlur
ArmԼur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ հունիսի 12-ին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մ...
Տոննաներով թափել ենք ծառերի տակ. տնտեսվարողները տարակուսած են
Արարատի մարզի Արմաշ գյուղում թութն ու ծիրանը չեն կարողանում արտահանել, տոննաներով թափում են ապրանքը։ «Փաստինֆո»-ի...
Առանց քննության՝ վարորդական իրավունքից զրկված քաղաքացիները, կրկին վարելու իրավունք կստանան․ նախագիծ
Վարորդական իրավունքից զրկվածներին Փաշինյանի խոստացած նախագիծն արժանացավ կառավարության հավանությանը: ՀՀ օրենքում հա...