ԿԺԴՀ-ն հայտարարել է ապամիջուկայնացման հարցի վերջնական փակման մասին
ԿԺԴՀ-ի ապամիջուկայնացման խնդիրը վերջնականապես ու անդառնալիորեն փակված է, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը
Արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական հայտարարությունը տարածել է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Փաստաթղթում նշվում է. «ԱՄՆ-ի և նրա արբանյակների անիմաստ հակակորեական հռետորաբանությունը, ինչպես նաև համակարգված սպառնալիքները չեն կարող որևէ ազդեցություն ունենալ միջուկային պետության մեր անդառնալի կարգավիճակի վրա: Ապամիջուկայնացումը մի հարց է, որը վերջնականապես և անդառնալիորեն փակված է»։
ԱԳՆ-ում հատուկ ընդգծել են, որ երկրի՝ որպես միջուկային տերության կարգավիճակը կրում է անդառնալի բնույթ։ Դիվանագետի ձևակերպմամբ՝ որքան էլ ջանան ԱՄՆ-ը, Ճապոնիան և Կորեայի Հանրապետությունը, նրանք երբեք չեն փոխի ԿԺԴՀ-ի ներկայիս կարգավիճակը։
Նաև արձանագրվել է, որ Փհենյանը հետևողականորեն շարունակելու է սեփական միջուկային վահանի ամրապնդումը, ինչը հանրապետությունում դիտարկվում է որպես արտաքին սպառնալիքների զսպման և տարածաշրջանային կայունության ապահովման օրինական գործիք։
«Թշնամական պետությունների կողմից միջուկային զենքի կիրառման ամենօրյա սպառնալիքներին ի պատասխան՝ մշակվում են ռազմատեխնիկական այլընտրանքներ՝ բոլոր հասանելի ուժերի և միջոցների օգտագործմամբ։ Ելնելով հզոր ուժերի հիման վրա անվտանգության ապահովման և խաղաղության պաշտպանության սկզբունքներից՝ մեր վճռականությունը հաստատուն է և անսասան. միջուկային զենքով վերահսկողության տակ առնել այն թշնամական պետությունների կողմից բխող միջուկային սպառնալիքը, որոնք ոտնձգություն են կատարում ԿԺԴՀ-ի բացարձակապես անձեռնմխելի ինքնիշխանության և անվտանգության դեմ», - եզրափակել է ԱԳՆ ներկայացուցիչը։
Նմանատիպ հոդվածներ
Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեում ստացված հաղորդման հիման վրա, ըստ որի Հ.Ս.-ն հստակ իմանալով նախապատրաստվող հանցագործության մասին՝ ա...
Ո՞ր մարզն է ամենաակտիվը մասնակցում ընտրություններին
Ժամը 17:00-ի դրությամբ հանրապետությունում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 48.92 %-ը, ին...
Ալեն Սիմոնյանը դիմել է պատգամավորներին մանդատների և ադրբեջանցիների վերադարձի թեմայով
Ալեն Սիմոնյանը հարցադրումներ է ուղղել պատգամավորներին՝ մանդատներ վերցնելու և 300 000 ադրբեջանցիների գալու վերաբերյալ հայ...
Պահանջվում է՝ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի Գագիկ Ծառուկյանից․ «Հետք»-ը մանրամասնում է
Դատարանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդե...