Լուկա Մոդրիչը ԱԱ-2026-ից հետո կավարտի ֆուտբոլիստի կարիերան
Խորվաթիայի հավաքականի և իտալական «Միլանի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը որոշում է կայացրել ԱԱ-2026-ի ավարտից հետո եզրափակել մարզական կարիերան, հայտնում է լրագրող և ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 40-ամյա ֆուտբոլիստն արդեն իսկ համապատասխան պայմանավորվածություն ունի Մադրիդի «Ռեալի» հետ։ Կարիերան ավարտելուն պես նա աշխատանքի կանցնի «արքայական» ակումբում՝ զբաղեցնելով առաջարկված պաշտոններից մեկը։ Խորվաթ կիսապաշտպանի գործող պայմանագիրը «Միլանի» հետ ուժի մեջ է մինչև այս տարվա հունիսի 30-ը։
Մոդրիչը «Ռեալի» կազմում հանդես է եկել 2012-ից 2025 թվականներին։ Մադրիդյան ակումբի հետ նա 4 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն և 6 անգամ տիրացել Չեմպիոնների լիգայի գավաթին։ 2018 թվականին նա արժանացել է «Ոսկե գնդակ» մրցանակին՝ դառնալով այդ պատվին արժանացած առաջին խորվաթ ֆուտբոլիստը։ Խորվաթիայի ազգային հավաքականի կազմում կիսապաշտպանը նվաճել է ԱԱ-2018-ի և Ազգերի լիգայի 2022/23 մրցաշրջանի արծաթե մեդալները։
ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում անցկացվող ԱԱ-2026-ում Խորվաթիայի ընտրանին հանդես է գալիս L խմբում, որտեղ մրցելու է Անգլիայի (հունիսի 17), Պանամայի (հունիսի 24) և Գանայի (հունիսի 28) հավաքականների հետ։
Նմանատիպ հոդվածներ
Զլատան Իբրահիմովիչը հայտնել է իր ֆավորիտին ԱԱ-2026-ում
Շվեդիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը բացահայտել է, թե աշխարհի 2026 թվականի առաջնության ընթաց...
Անգլիայի հավաքականի սարքավորումները գողացել են Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ
Անգլիայի ֆուտբոլի հավաքականի սարքավորումներն են գողացվել 2026 թվականի աշխարհի առաջնությունում ընտրանու հանդիպումներից մե...
Ռոբերտ Լևանդովսկին կարող է կարիերան շարունակել MLS-ում
Հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ում 37-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչը հանդիպում կունենա MLS-ը ներկայա...
Արսեն Հարությունյանն ու Արման Ծառուկյանը հաղթանակներ են տոնել RAF 10 մրցաշարի մեկնարկային մենամարտերում
Real American Freestyle (RAF 10) մրցաշարի մեկնարկային գոտեմարտերում երկու հայ UFC մարտիկներ հաջողության են հասել։ Արսեն...